ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան կոշտ Brexit-ի նախաշեմին է

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ զարգացումները նոր փուլ են մտնում: Չնայած նրան, որ և' Եվրամիությունը, և' Մեծ Բրիտանիան առաջվա պես հույս ունեն ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ փոխշահավետ համաձայնագիր կնքել, սակայն օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարում ելույթ ունենալիս հստակ ամրագրեց, որ պատրաստ է դուրս գալ Եվրամիությունից անգամ առանց Բրյուսելի հետ գործարքի կնքման:

Հարկ է նշել, որ կողմերին արդեն իսկ հաջողվել է համաձայնության գալ Brexit-ի որոշ հարցերի շուրջ, սակայն Մեյի կողմից որդեգրած քաղաքական կուրսը, որը հիմնականում չի համապատասխանում Բրիտանիայի և միևնույն ժամանակ ԵՄ-ի առջև այժմ ծառացած խնդիրներին, ինչպես նաև ԵՄ կողմից տարբեր պահանջներ առաջ քաշելը, բանակցությունները փակուղի են մտցրել: 

Նշենք, որ Բրիտանիայի Եվրամիության կազմից  դուրս գալը պետք է տեղի ունենա վեց ամսից` մինչև 2019 թ.-ի մարտի 29-ը, սակայն «Brexit»-ի համաձայնագրի շուրջ մի շարք կետեր մինչ օրս դեռ համաձայնեցված չեն: Մասնավորապես դրանք վերաբերում են Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանի կարգավիճակին, փոխհատուցման չափին, որը Մեծ Բրիտանիան պետք է վճարի Եվրամիությանն այն վնասի համար, որը նրան հասցնում է Միացյալ թագավորության՝ միությունից դուրս գալը: 

Եվ եթե կողմերը վերջնական համաձայնության չգան պայմանների շուրջ մինչև նոյեմբեր, ապա կոշտ Brexit-ն անխուսափելի է լինելու, ինչն էլ հանգեցնելու է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների վերաբերյալ անորոշության: Առանց Brexit-ի համաձայնագրի, երկու կողմերի միջև հարաբերություններում անցումային ժամանակաշրջան նույնպես չի լինի, որի ընթացքում կողմերը պետք է բանակցություններ վարեն առևտրի և տնտեսական հարաբերությունների ապագա պայմանների շուրջ: Նման զարգացումների պարագայում միայն բրիտանական և եվրոպական ընկերություններին վնաս կհասցվի տարեկան մոտավորապես 58 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով: 

Մեյն, իհարկե, փորձում է հանգստացնել հասարակությանը` կոշտ Brexit-ի դեպքում խոստանալով  բարեկեցիկ ապագա առանց ԵՄ-ի: Սակայն հարկ է նշել, որ նրա ջանքերը մեծ հաշվով ապարդյուն են անցնում. նրա վարած քաղաքականության նկատմամբ դժգոհության ալիքը գնալով ավելի մեծ թափ է ստանում: Առանձին քաղաքական ուժեր, այդ թվում և իր սեփական կուսակցության որոշ անդամներ, քննարկում են Մեյի վաղաժամկետ պաշտոնաթողության հարցը:  Բացի այդ երկու կողմերում էլ  կան բազմաթիվ ուժեր, որոնք այդ հարցով երկրորդ հանրաքվե են պահանջում: Իսկ երկրորդ հանրաքվե անցկացելու հեռանկարը նույնպես չի բացառվում, քանի որ 2016-ին կայացած առաջին հանրաքվեին երկիրը մեկ միասնական կարծիք չուներ:

Ամփոփելով նշենք, որ ստեղծված այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է, որ և' Մեծ Բրիտանիան, և' ԵՄ-ն որոշակի փոխզիջումների գնան միմյանց նկատմամբ: Կոշտ Brexit-ի դեպքում, կողմերից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավների առաջ է կանգնելու` մասնավորապես տնտեսական ոլորտում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: