Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ հղեց ԼՂ հակամարտության կողմերին
«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների ականավոր գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։ Վարչապետի տիկնոջ ուղերձը հետևյալն էր.
«Սիրելի, շատ հարգելի հյուրեր,
Ըստ տրամաբանության՝ ես, իհարկե, պետք է սկսեմ շնորհակալությամբ, պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ մենք հիմա գտնվում ենք այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության՝ պատերազմի գոտում, ավելին՝ առաջնագծում։
Բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ ձեզ շնորհակալություն ասել, որովհետեւ այն, ինչ դուք արեցիք, վեր էր ամեն տեսակի շնորհակալություններից։ Դուք Ռուսաստանի Դաշնությունից եկել հասել եք ղարաբաղյան առաջնագիծ՝ «ոչ» ասելու պատերազմին, եւ բացի այդ, ձեզանից յուրաքանչյուրն այնպիսի կենսագրության տեր է, որ ես ինձ շատ փոքր եմ համարում ձեզ նույնիսկ շնորհակալություն հայտնելու համար։
Երբ ես մոտ 2 ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ազդարարեցի «Կանայք հանուն խաղաղության» իմ նախաձեռնության մասին, ներկայացրեցի դրա իմաստն ու նպատակները եւ ասացի, որ մեր ձայնն ավելի լսելի դարձելու համար լավ կլիներ այն հնչեցնել պատերազմի դաշտից՝ զինվորների կողքին կանգնած։ Բայց ես այն ժամանակ վստահ էլ չէի, որ այդ նպատակը հնարավոր կլինի իրագործել՝ հաշվի առնելով, թե որքան խոչընդոտներ կան դրա ճանապարհին։ Բայց ահա մենք գտնվում ենք այստեղ, ինչը հնարավոր եղավ միմիայն ձեզնից յուրաքանչյուրի մայրական եւ մարդկային բարձր զգացումի եւ մեծ խիզախության շնորհիվ։
Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ միանալ այս արշավին եւ նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, եւ ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլեւ փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։
Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ։
Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկսանտիմետրով մոտեցել է։
Իհարկե՝ ոչ։Մենք ունենք երկու կողմից էլ ընդհատված երիտասարդ կամ ոչ երիտասարդ կյանքեր, դժբախտացած ընտանիքները, սեւազգեստ մայրեր եւ հակամարտություն, որը գտնվում է այն նույն կետում, ինչ մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ, տասը տարի առաջ։ Եվ արդյո՞ք որեւէ մեկը կշահի, եթե եւս 30 տարի այսպես շարունակվի, արդյո՞ք ժամանակը չէ փոխել իրերի դրությունը եւ նոր բան մտածել։
Սահմանից այն կողմ մտավախություն ունեն, որ ռուս հարգարժան տիկնանց այցը ղարաբաղա-ադրբեջանական սահման հայկական կողմից նշանակում է աջակցել հայկական կողմի դիրքորոշմանը։ Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավը նպատակ չունի մտնել բովանդակային կարգավորման տիրույթ։ Այն նպատակ ունի պաշտպանել բացառապես ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի երիտասարդ կյանքերը։ Եվ որպեսզի այս հարցում տարընթերցումներ չլինեն, առաջարկում եմ, որ դուք այցելեքնաեւ շփման գծի հակառակ կողմ եւ նույն ուղերձը հղեք նաեւ այնտեղից։
Ես հասկանում եմ, որ սա դժվար է, որ դուք բազմազբաղ կանայք եք, որ դժվար էր հասնել այստեղ, բայցեթե մենք կարողանանք նույնիսկ մեկ տասնութամյա երիտասարդի կյանք փրկել...
Ես տեղեկացված եմ նաեւ, որ այս ընթացքում ձեր նկատմամաբ ճնշումներ են գործադրվել, եւ մեծ հարգանքիէ արժանի այն, որ դուք հաղթահարել եք եւ չեք տրվել այդ ճնշումներին։ Եվ ես ուզում եմ հուսալ, որ նույն կերպ կհաղթահարեք սահմանի այն կողմում հայտնվելու այդ արգելքը եւ կկարողանաք սահմանի այն կողմից հասցնել այն։
Ճնշումների մասին. ես տեղեկացված եմ, եթե ճիշտ չեմ, ներողություն եմ խնդրում, որ այս այցին ցանկացել է միանալ նաեւ ռուսական РТР ալիքում աշխատող կանանցից մեկը, որին ղեկավարությունը թույլ չի տվել դա անել։ Սա, իհարկե, տարօրինակ է։Տարօրինակ է նաեւ, որ,օրինակ, «Միր»հեռուստաընկերությունը, «Սպուտնիկ» լրատվամիջոցը թույլ չտվեցին իրենց ստեղծագործական խմբերին այցելել եւ այս այցը լուսաբանել։ Առհասարակ, որեւէ ռուսաստանյան լրատվամիջոց չարձագանքեց եւ հիմա ներկա չէ՝ Ռուսաստանի հանրության շրջանում շատ հայտնի կանանց այս այցին հետեւելու, երբ որ այդ կանանց ուղերձը խաղաղություննէ։
Սա տարօրինակ է, որովհետեւ երբ որ 2016-ի ապրիլին պատերազմ սկսվեց այս նույն դաշտում, այն լայնորեն լուսաբանվեց հայկական, ռուսական, ադրբեջանական, նաեւ այլերկրների լրատվամիջոցների կողմից։ Պատերազմի ահասարսուռ կադրերը չէին իջնում հեռուստատեսային էկրաններից, էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցների էջերից։ Բայց ահա միջոցառումը, որի նպատակը հնարավոր այդ պատերազմները կանխելն է, նման հետաքրքրություն չի առաջացրել։ Հասկանում եմ, իհարկե, որ հնարավոր նոր պատերազմը եւս սենսացիոն նյութեր է բերելու իր հետ՝ զոհեր, գլխատված դիեր, ցիրուցան եղած մարմիններ, եւ լրատվամիջոցները կատաղի մրցակցության մեջ են մտնելու դեպքի վայրից առաջինն այդ կադրերը ցուցադրելու համար։ Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ այդ սենսացիոն եւ էքսկլյուզիվ կադրերի հետեւում մարդկային կյանքեր են, խեղված ճակատագրեր, դժբախտացած մայրեր եւ երեխաներ։ Ուզում եմ պարզապես կոչ անել լրատվամիջոցներին՝ վերանայել իրենց առաջնահերթությունները եւ մասնագիտական պարտքը կատարելիս կատարել հավասարապես ինչպես մարդկային կյանքերի դաժան կորստի, այնպես էլ այդ կյանքերը փրկելուն ուղղված ջանքերի պարագայում։ Ի վերջո, մարդկային դժբախտության վրա հենված սենսացիաների պակաս աշխարհում, կարծես, չի զգացվում։
Սիրելի հյուրեր, ուզում եմ իմանաք, որ դուք առաջինն եք, որ խաղաղության ուղերձով եղաք ղարաբաղյան հակամարտության դաշտում։ Եվ դուք ձեր այդ քայլով ինձ ոգեշնչեցիք էլ ավելի մեծ ջանքերով շարունակել արշավը։ Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունըչունենալ, եւ ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւկհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։
Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։ Պարզվում է՝ Երեւանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից։ Ես չգիտեի, դրա մասին իմացա վերջերս։ Բայց հենց իմացա, մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը։ Եվ յուրաքանչյուր կին, որ կմիանա արշավին, կունենա նմանզարդ։
Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքանշատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունը եւ կդառնա ընդամենը զարդ։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել։ Սա, իհարկե, սիմվոլիկայի լեզու է, բայց համաձայնեք, որ ռեալությունից հեռու չէ»։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 1,54 կմ/ժ