ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 204,41 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 585,77 դրամ

Մոլդովայի խորհրդարանը չի ընդունել սահմանադրական փոփոխությունները

moldova.md

Մոլդովայի խորհրդարանը հավանություն չի տվել սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն եվրոպական ինտեգրացիան հռչակվում է որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Այսօր կայացած նիստում փաստաթուղթը ստացել է 54 կողմ ձայն: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 101 անդամ ունեցող Մոլդովայի խորհրդարանի 67 խորհրարանականի կողմ ձայնը:

Նիստը բոյկոտել էին Մոլդովայի Լիբերալ և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների խմբակցությունները:

Նախաձեռնության հեղինակն է Մոլդովայի խորհրդարանի ձայների մեծամասնությանը տիրապետող Մոլդովայի դեմոկրատական կուսակության ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը: Նա բացատրել է այս փոփոխությունները երկրի եվրաինտեգրման կուրսն ապահովելու  անհրաժեշտությամբ` անկախ քաղաքական փոփոխություններից, որոնք կարող են տեղի ունենալ ապագայում:

Դեմ է արտահայտվել նաև նախագահ Իգոր Դոդոնը, ով հայտարարել է, որ չի հաստատելու փոփոխությունները: Նա հիշեցրել է, որ սահմանադրությունն արգելում է գաղափարախոսություններից որևէ մեկի հռչակումը որպես պետական: Դոդոնի կարծիքով եվրաինտեգրման մասին դրույթներն էլ ավելի կսրեն Քիշինևի հարաբերությունները չճանաչված Մերձդնեստրի ու Գագաուզիայի ինքնավարության հետ, որոնց բնակիչներն  արտաքին քաղաքականության արևելյան վեկտորի կողմնակից են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 12.87 կմ/ժ
5 C°
 
  11° 
15.11.2018
  10° 
16.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: