ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվե՞լ է, արդյոք, Արցախյան հիմնախնդիրն ԱՄՆ նախագահի օգնականի մոսկովյան այցի ընթացքում

©MFA Russia Press Service

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին այցելել է Մոսկվա՝ քննարկելու ռուս-ամերկյան հարաբերությունների և տարածաշրջանի օրակարգային հարցերը։ Մասնավորապես, ակնկալվում էր, որ այցի անկյունաքարային հարցը լինելու է միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշումը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային արդի հարցերի շուրջ՝ ներառյալ Սիրիան և Աֆղանստանը, իրավիճակը Սիրիայում և Կորեական թերակղզում։ Քննարկվել են երկրների համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ի օգուտ տարածշրջանային հակամարտությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, ռազմավարական կայունության պահպանման»։

Տարածաշրջանային հակամարտությունների ներքո չի բացառվում նաև Արցախյան հիմնախնդրի քննարկումը։ Հատկապես, հաշվի առնելով, որ Մոսկվայից հետո ծրագրված է ԱՄՆ նախագահի օգնականի ժամանումը Հարավային Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան, որտեղ, ինչպես իր թվիթերյան էջում գրել էր Բոլթոնը, ինքը հանդիպելու է իր պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` «առաջ մղելու ամերիկյան շահերն անվտանգության մի շարք հարցերում»։

Ինչ վերաբերում է Մոսկվայում քննարկված հարցերին, ապա «Ехо Москвы »-ին տված հարցազրույցում Ջ․Բոլթոնը նշել է, որ ակտիվ քննարկումներ են եղել ռազմամթերքի կրճատման շուրջ։ Բացի այդ, քննարկվել են ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ մեղադրանքները, Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները և այլն։

Բնական է, որ հաշվի առնելով միջազգային և տարածաշրջանային զարգացումները, Արցախյան հիմնախնդիրն առաջնային հարց չէ ԱՄՆ-ՌԴ երկկողմ օրակարգում, սակայն այն իր տեղն ունի տարածաշրջանային հարցերի համատեքստում։ Այցի ձևաչափը՝ այցելվող երկրների շարքն ու հերթականությունը, ինչպես նաև Բոլթոնի կողմից հայտարարված նպատակն ու ռուսական կողմի հաղորդագրությունը հուշում են, որ այս հարցը, նույնպես, բարձրացվել է Մոսկվայում և դրա քննարկման արդյունքներն ավելի տեսանելի կդառնան Ադրբեջան ու Հայաստան Բոլթոնի այցելությունից հետո։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: