ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը եւ Ճապոնիան համագործակցության 50 համաձայնագիր են ստորագրել

armenpress.am

ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 26-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ համագործակցության 50 համաձայնագիր: Հանդիպումը կայացել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարի՝ Պեկին կատարած եռօրյա այցի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիմակայությունից մինչեւ գոյակցություն. Ճապոնիայի եւ Չինաստանի երկկողմ հարաբերությունները թեւակոխեցին պատմական զարգացման նոր փուլ»,- ճեպազրույցում ասել Է Աբեն: Նրա խոսքով՝ ապագայում Ճապոնիան սպասում Է «նոր հնարավորություններ ՉԺՀ-ի հետ համագործակցության համար», այդ թվում՝ «ենթակառուցվածքային նախագծերի, լոգիստիկայի, առողջապահության եւ ֆինանսների ոլորտում»:

Իր հերթին Լի Կեցյանն ընդգծել Է, որ «Չինաստանը եւ Ճապոնիան պետք Է պահպանեն ազատ առեւտրի սկզբունքները», ինչպես նաեւ «արագացնեն համապարփակ առեւտրական համագործակցության շուրջը բանակցությունները» Պեկինի, Տոկիոյի եւ Սեուլի միջեւ: Ճապոնիայի ղեկավարության այցը Չինաստան՝ կառավարության ղեկավարի մակարդակով, տեղի Է ունեցել վերջին յոթ տարվա ընացքում առաջին անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: