ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերը

Երևանի քաղաքապետի կողմից հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանին ընտրեց Երևանի փոխքաղաքապետերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի նոր փոխքաղաքապետերն են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հայկ Սարգսյանը:

Երևանի ավագանին Հայկ Սարգսյանի օգտին կողմ քվեարկեց 51 կողմ,1 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Սերգեյ Հարությունյանի օգտին կողմ քվեարկեց ավագանու գրանցված 54 անդամներից 49-ը, դեմ՝ 1 ավագանու անդամ և ձեռնպահ 4 անդամ:

Նշենք, որ Սերգեյ Հարությունյանը աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում:

Տիգրան Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց 48 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ:

Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ արդեն հանձնարարական է տվել ավագանու նիստում քվեարկությունը էլեկտրոնային դարձնելու վերաբերյալ:

 

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: