ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանյան «Եվրասիական շաբաթը» կարևոր էր և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Հայաստանի համար

Հոկտեմբեր ամիսը Հայաստանի համար հարուստ էր միջազգային միջոցառումներով։ Անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 22-24-ին, Երևանում անցկացվում էր «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը, որին մասնակցել են շուրջ 2500 ներկայացուցիչ ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրներից։

Երևանում անցկացված «Եվրասիական շաբաթվա» օրակարգում եղել են թվային տնտեսության առաջմղման, միասնական ֆինանսական շուկայի ձևավորման, ԵԱՏՄ արտաքին կապերի զարգացման հարցերը (ի դեպ, Եգիպտոսի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում ԵԱՏՄ-ն ներկայացնելը վստահվել է Հայաստանին՝ հաշվի առնելով Իրանի հետ բանակցությունների դրական փորձը) և այլն։

Ընդհանուր առմամբ, սա երրորդ նման համաժողովն է, և դրա անցկացումը Երևանում կարևոր էր Հայաստանի համար։ Առաջին հերթին, սա լավ հնարավորություն էր հայկական, այդ թվում՝ միջին և փոքր, ձեռնարկատերերի համար՝ կապեր հաստատելու եվրասիական տարածքի իրենց գործընկերների հետ և զարգացնելու իրենց բիզեսը։ Երկրորդ, դա կարևոր էր ԵԱՏՄ ներքո Հայաստանի դերակատարման մեծացման համար։ Երրորդ, հաշվի առնելով ԵԱՏՄ մյուս անդամ երկրների հետ Հայաստանի ոչ այնքան զարգացած կապերը, այս միջողառումն ուներ ճանաչողական մեծ նշանակություն։

Հայաստանն այսօր ԵԱՏՄ ներքո մի շարք խնդիրներ ունի լուծելու՝ սկսած սեփական տեղն ամրապնդելուց և կառույցում իր ձայնն ավելի լսելի դարձնելուց, մինչև կառույցին անդամակցությունն իր քաղաքացիների և բիզնեսի ներկայացուցիչների համար շահեկան և արդյունավետ դարձնելը։ Իսկ դրա համար կարևոր է ակտիվ ներգրավումը եվրասիական ներքին գործընթացներում և ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելը։

Այս բիզնես-համաժողովի նպատակն էր խթանել անդամ երկրների համագործակցությունը բիզնեսի ոլորտում, հնարավորություն ընձեռել ներկայացնելու խոշոր ընկերությունների արտադրանքը, քննարկել համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, առկա ձեռնարկությունների աշխատանքները փոխկապակցելու հնարավորությունները, արտահանման և արտաքին ներդրումները խթանելը։ Այս հարթակն օգտագործվել է բիզնեսի և ազգային իշխանությունների, ինչպես աև ԵԱՏՄ ինստիտուտների հետ առևտրային միջավայրն ու դրա զարգացման հնարավորությունները քննարկելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: