ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկ Կոնջորյանը լքել է «Լուսավոր Հայաստանը». պատճառը գաղափարական տարբերություններն են

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՀայկԿոնջորյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքել է, որպեսզի դեմ չգնա իր հավատամքին ու գաղափարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պատգամավորը։

«Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով ու հավատամքով։ Ես ասել եմ նաև «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին։ Ես հավատում եմ ու մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին ու այն գործին, որը նա սկսել է։ Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, որին ես հավատում եմ։ Սա չափազանց ֆունդամենտալ հարց է։ Երբ մենք քննարկում էինք կուսակցության դիրքորոշումն առաջիկա գործընթացներին, նաև ես իմ տեքստում եմ նշել, որ ես ունեմ տարբերություններ կուսակցության ապագա գործողությունների վերաբերյալ։ Ես ասել եմ հետևյալը՝ ինչպես կարող եմ լինել ընդդիմադիր սեփական պատկերացումներին։ Մեր կուսակցական ներքին քննարկումներում, դեռևս հեղափոխությունից առաջ, երբ մենք քննարկում էինք, թե ինչպես պետք է գնալ, բնականաբար, ամբողջությամբ միակարծիք չէին մեր ժողովները։ Կային նաև կարծիքներ, որ ճիշտը միանալն է, ես մի քանի անգամ արտահայտել եմ կարծիքներ, որ ճիշտը միանալն է։ Սակայն կուսակցական գործունեությունն այնպիսին է, որ մեծամասնությունն ընդունում է կարծիք, եթե դու նույնիսկ համաձայն չես, կուսակցական կարգապահությունը ստիպում է, որ ենթարկվես այդ ընդհանուր խաղի կանոններին։ Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ, բայց կուսակցական կարգապահությունը պահելով չեմ եղել այնտեղ, ես իմ ընկերներին, ովքեր փողոցում են եղել, ասել եմ, որ այս պահին միանշանակ կարող եմ խոստանալ մեկ բան, որ ես միանշանակ չեմ խանգարի ձեզ որևէ հարցում։ Որևէ մեկը չի կարող գտնել հեղափոխության օրերի մի հարցազրույց, ստատուս, ելույթ, որտեղ ես որևէ վատ խոսք եմ ասել փողոցում կանգնած ընկերներիս մասին։ Ես մտածել եմ այսպես՝ եթե ես այս պահին ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով նրանց չեմ կարողանում օգնել փողոցում, ապա ոչ մի դեպքում նաև չպետք է խանգարեմ»,- ասաց Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար այդ որոշումը նորից կայացնելու նախկինում, գուցե, կուսակցական կարգապահություն չցուցաբերեր։ Կոնջորյանը նշեց, որ ՔՊ-ին անդամակցելու հարց դեռ չի քննարկվել։

«Քննարկում, որ ես անդամակցեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, նման քննարկում չի եղել։ Եղել է քննարկում, որ մենք միասին գնանք առաջիկա գործընթացների ժամանակ»,- նշեց Հայկ Կոնջորյանը։

Հոկտեմբերի 31-ին Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքելու մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: