ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրես անցած հայազգի թեկնածուների անունները

armenpress.am

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Կոնգրես է անցել 3 հայազգի օրենսդիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը, նախնական արդյունքներով Կոնգրես են անցել, Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուն և Ջեքի Սփիրը:

Էնթոնի Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ: Բրինդիզին ընդգծել է, որ անհամբեր սպասում է ամերիկահայ համայնքի, Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատելուն, հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթություններն առաջ մղելուն, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությանը:

Հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն և Ջեքի Սփիրը ևս վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյան Թըրքոթը վերընտրվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի անդամ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելով   թեկնածուների մի մասը ևս  հաղթել է ընտրություններում: Հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներից Կոնգրես է անցել Բոբ Մենենդեսը:

Ներկայացուցիչների պալատ են անցել դեմոկրատներ Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, հանրապետական Գուս Բիլիրակիսը և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: