Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ում երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կկազմի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Հանրապետական կուսակցությունը կշարունակի վերահսկել Սենատը: Նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները ստացել են 51 տեղ, Դեմոկրատական կուսակցության անդամները` 43 տեղ, իսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները՝ 210, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 191 տեղ:
Նշենք, որ մինչ այս ընտրությունները՝ հանրապետականները մեծամասնություն էին կազմում և' Ներկայացուցիչների պալատում (ունեին 235 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց (7 թափուր տեղ)), և' Սենատում (51 մանդատ` դեմոկրատների 47-ի դիմաց): Սակայն այժմ 8 տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնություն կազմելու հանգամանքը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Դեմոկրատականներն այժմ հնարավորություն են ունենալու առաջիկա երկու տարվա ընթացքում «ստիպել» Թրամփին որոշ հարցերում հաշվի նստել նաև իրենց կարծիքի հետ:
Չնայած Թրամփն արդեն իսկ հաստատել է, որ կորցնում է վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ` այնուամենայնիվ, նա ընտրությունների արդյուքներն անվանել է «ցնցող հաղթանակ» իր կուսակցության համար և անգամ շտապել է իր շնորհակալությունը հայտնել Պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսիին երկու կուսակցությունների միջև համագործակցությունը խթանելու իր պատրաստակամության համար: Սակայն հարկ է նկատել, որ և' Թրամփը, և' նրա աշխատակազմի անդամները շատ լավ գիտակցում են, որ Փելոսիի «լուծումներ գտնելու» և երկու կողմերի միջև առկա հակասությունները հաղթահարելու վերաբերյալ կոչը հատկապես ներքին քաղաքականության մասով այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:
Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելով` դեմոկրատներն այժմ կարող են առաջիկա երկու տարիներին արգելափակել Թրամփի օրենսդրական օրակարգը: Դա հիմնականում վերաբերում է միգրացիոն և տնտեսական օրինագծերին: Օրինակ, Թրամփի համար այժմ ավելի դժվար է լինելու կյանքի կոչել ներգաղթյալներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման կարգի նոր պլանը, ըստ որի նախատեսվում է անօրինական ճանապարհով երկիր մտած ներգաղթյալներին պահել վրաններում մինչև նրանց վերաբերյալ դատական քննությունն ավարտին հասցվի: Թրամփի համար մեկ այլ խնդիր է լինելու մանուկ հասակում ապօրինաբար Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն ընձեռող «Deferred Action for Childhood Arrivals» (Daca) ծրագրի դադարեցումը: Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա նշենք, որ Ներկայացուցիչների պալատին է պատկանում ամենագլխավոր` բյուջեի հաստատման իրավունքը:
Բացի այդ ակնկալվում է, որ դեմոկրատները կարող են այնպիսի առանցքային հանձնաժողովներ կառավարել, ինչպիսիք են հետախուզականը և պաշտպանականը, ինչն էլ նրանց համար հնարավորություն կստեղծի հետաքննություն նախաձեռնել Թրամփի դեմ:
Դեմոկրատներն այժմ հնարավորություն ունեն ստուգելու Թրամփի ընտանեկան բիզնեսը, ֆինանսական հայտարարագրերը, ընտանիքի անդամներին ղեկավար պաշտոններում նշանակելու համգամանքները, ինչպես նաև իր նախընտրական քարոզարշավը հովանավորողների հետ Թրամփի ունեցած հարաբերությունները: Բացի այդ, դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պարզել, թե արդյոք 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ընտրական շտաբի անդամների և Ռուսաստանի կառավարության միջև պայմանավորվածություն եղել է, թե` ոչ:
Ինչ վերաբերում է նախագահին իմփիչմենթ հայտարարելուն, որի հավանականության մասին վերջին շրջանում գրում էին ԶԼՄ-ները, ապա դրա հավանակությունը բավականին ցածր է, քանի որ այն իրականություն դարձնելու համար դեմոկրատները պետք է ունենան սենատի ձայների 2/3-ը: Այսինքն` նրանց անհրաժեշտ կլինեն նաև հանրապետականների ձայները:
Հարկ է նշել, որ չնայած ներքաղաքական հարցերի շուրջ փոփոխություններին` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում զգալի փոփոխություններ չեն սպասվում, քանի որ Սենատը լինելու է հանրապետականների վերահսկողության տակ և Սենատն ունի ավելի մեծ ազդեցություն արտաքին քաղաքականության վրա, քան Ներկայացուցիչների պալատը: Այս առումով նշենք, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշումներ գործադրել Չինասատանի վրա` առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի համար առավել շահավետ դարձնելու նպատակով, ԵՄ-ի դեմ կիրառված պատժամիջոցները մեղմացնելու հեռանկարը նույնպես անիրատեսական է, Թրամփի վարչակազմի վարած «առավելագույն ճնշում Իրանի նկատմամբ» արշավը կշարունակվի ողջ թափով: Դրական փոփոխություններ չարժե ակնկալել նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում:
-
20:33
Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ
-
19:03
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ
-
18:30
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
-
18:27
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի հետ
-
18:27
Ալիևը իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
-
18:25
Թուրք իշխանությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերի մասին արած հայտարարությունները մեծ մարտահրավերներ են իրենց մեջ պարունակում
-
17:51
Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը
-
17:16
ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից
-
16:33
Հադրութում քաղաքացիական անձանց սպանությունները ՄԱԿ պաշտոնյան որակել է որպես պատերազմական հանցագործություն. ՀՀ ԱԳՆ
-
16:27
ՌԻԱ Նովոստի գործակալությունը ՀՀ ՊՆ-ից պարզաբանում է ստացել Երևանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքների առնչությամբ
-
16:00
Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
-
15:51
Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը
-
15:47
Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
-
15:44
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
-
15:13
Պեսկով. հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարման վրա
-
14:45
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ ռուսական և հայկական կողմերի ուղերձներում ձևակերպումների տարաձայնությունները
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:04
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները հանդիպել են
-
12:48
Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին. Լևոն Արոնյանը որոշել է հեռանալ Հայաստանից
-
12:34
Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն միջազգային կազմակերպություններին հուշագիր է ուղարկել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:43
ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում գտնվող Սուրբ Թորոս պատմական հայկական եկեղեցու քանդումը
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
12:52
Իրանն ստանձնել է տարածաշրջանային երկրների միջև կապող օղակի դերը
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ