ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ թուլացնելու լարվածությունը․ Լուկաշևիչ

Lenta.ru

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ Ղարաբաղում լարվածության թուլացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։

Նրա խոսքերով, հրադադարի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության արդյունավետության  և կարգավորման հարցում փոխզիջումների հասնելու ամենակարևոր պայմանն է։

«Շփման գծում և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունությունը, իջնում է «լռության» ռեժիմի խախտումների քանակը։ Կոչ ենք անում կողմերին ամրագրել դրական միտումները լարվածության թուլացման լրացուցիչ միջոցներով»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ ոչ երկար ընտրական դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները վերականգնվել են, հանդիպում է տեղի ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների Խորհրդի շրջանակներում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: