Brexit․ խաղ, որում պարտվում են բոլորը
Ավարտին են հասցվել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ։ 500 էջից ավելի ծավալ ունեցող փաստաթուղթը դրվելու է բրիտանական և եվրոպական կողմերի սեղաններին՝ հաստատում ստանալու նպատակով։ «Մենք կասկած չունենք, որ Brexit–ը խաղ է, որում պարտվում են բոլորը, և որ մեր բանակցությունների նպատակն է միայն վերահսկել հասցվող վնասը»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ բանակցությունների ավարտի կապակցությամբ։
Նոյեմբերի 15-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փաստաթուղթը ներկայացրեց Համայնքների պալատին(խորհրդարան), որը պետք է տա իր համաձայնությունը։ Փաստաթուղթը խիստ քննադատության արժանացավ՝ հարցերին միայն արտաքին «ձևական» լուծումներ տալու, բրիտանացիների շահերը չարտահայտելու, «հում» փաստաթուղթ բերելու համար։ Այդ թվում՝ որոշ պատգամավորներ արտահայտվում էին Եվրամիության կազմում մնալու և Brexit-ի գործընթացը կանգնեցնելու, հարցը կրկին հանրաքվեի դնելու օգտին, ինչին վարչապետը պատասխանեց, որ Brexit-ը ժողովրդի կամարտահայտության արդյունքն է, և Մեծ Բրիտանիան միևնույն է դուրս կգա ԵՄ կազմից, հարց է միայն՝ հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթով, թե` առանց դրա։ Միևնույն ժամանակ, Թերեզա Մեյն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս շաբաթվա ընթացքում համաձայնագրում դեռևս հնարավոր են որոշակի փոփոխություններ և շտկումներ։
Եվրամիությունն, իր հերթին, պետք է հաստատի փաստաթուղթը։ Այն այժմ ուսումնասիրում են ԵՄ անդամ երկրները, մինչև շաբաթվա վերջ 27 երկրների դեսպանները կհանդիպեն՝ կիսվելու իրենց մոտեցումներով, ինչպես նաև մանդատ կտան Եվրահանձնաժողովին՝ ավարտին հասցնելու ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների վերաբերյալ քաղաքական հայտարարության շուրջ բանակցությունները։ Այնուհետև, Եվրոպական Խորհրդի նախագահի խոսքերով, եթե արտառոց ոչինչ չպատահի, նոյեմբերի 25-ին կացնկացվի ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Դրա ընթացքում վերջնականապես կհաստատվի Բրիտանիայի հետ գործարքը։
Այնուհետև փաստաթուղթը վավերացման կդրվի Եվրախորհրդարանում և Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։
Ինչպե՞ս են լուծվելու բարդ հարցերը
Ամենաբարդ հարցերից մեկն Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցն է։ Այս հարցի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար սահմանվել է անցումային շրջան՝ մինչև 2020թ․ հուլիսի 1-ը, որը կարող է երկարացվել մինչև 2021թ․ հունվար։ Այդ ընթացքում կհաստատվի ԵՄ-ՄԹ միասնական մաքսային տարածքը, որը կտարածվի բոլոր ապրանքների վրա՝ բացառությամբ ծովային մթերքների։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ջանքեր գործադրել՝ վերջնական լուծմամբ խուսափելու կոշտ սահմանի ներդրումից։ Բացի այդ, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև շարունակելու է գործել ազատ տեղաշարժի համաձայնագիրը(The Common Travel Area arrangements) և պահպանվելու է Էլեկտրաէներգիայի միասնական շուկան։
Մյուս կարևոր հարցը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է։ Համաձայնագրով հաջողվել է երաշխավորել նախքան անցումային փուլի ավարտը Մեծ Բրիտանիայում բնակվող 3 մլն ԵՄ քաղաքացիների և ԵՄ երկրներում բնակվող 1 մլն բրիտանացիների իրավունքների պաշտպանությունն իրենց բնակության համայնքներում։ Նաև նրանց ընտանիքների անդամներին, ում նման իրավունք էր ընձեռվել անցյալում, հնարավորություն է տրվում միանալ նրանց։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան և ԵՄ պարտավորվել են կատարել մինչ այդ եղած բոլոր ֆինանսական պարտավորությունները։
Բոլոր ոլորտների կարգավորման համար հիմք է ընդունվել փափուկ անցման սկզբունքը, որը ենթադրում է անցումային փուլի կիրառում: Այդ ընթացքում ԵՄ-ն կվերաբերվի Բրիտանիային, որպես իր անդամ երկրի՝ բացառությամբ ԵՄ ինստիտուտներում ներգրավման իրավունքի։ Դա պետք է հնարավորություն տա մասնավոր հատվածին և քաղաքացիներին ադապտացվելու նոր պայմաններին։
Նշենք, որ ընդհանուր անցումային փուլը սահմավել է մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը։
Բրիտանիան կարող է դուրս գալ առանց համաձայնագրի
Չնայած նրան, որ երկար և բավական բարդ բանակցությունների արդյունքում փորձ է արվել լուծում տալ գրեթե բոլոր հարցերին, երկու կողմն էլ դժգոհ է առկա համաձայնագրից, և ակնկալվում է, որ երկուսի համար էլ այս բաժանումը ցավոտ է լինելու։ Եվ այսօր, չնայած բանակցությունների ավարտված լինելուն, դեռևս միանշանակ չէ, որ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա հետագա հարաբերությունները կարգավորող համաձայնագրով։ Պատահական չէ, որ այսօր էլ Թերեզա Մեյը հայտարարում էր, որ շարունակում է գործողությունների ծրագիր մշակել այն դեպքի համար, եթե համաձայնագիրը չհաստատվի։
Այն բանից հետո, որ Թերեզա Մեյը հայտարարեց, թե ստացել է կառավարության համաձայնությունը փաստաթղթի վերաբերյալ, հրաժարական տվեցին Մեծ Բրիտանիայի կառավարության երեք նախարարներ՝ Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը, Աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար Էսթեր Մակվեյը և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար Շեյլեշ Վառան։ Նրանք հայտարարել են, որ համաձայնելով այս գործարքին` Բրիտանիայի կառավարությունը չի կատարում 2017թ․ նախընտրական շրջանում իր տված խոստումը։
Էսթեր Մակվեյը վարչապետին ուղղված իր նամակում հայտարարել է, որ համաձայնագիրը չի համապատասխանում հանրաքվեի արդյունքներին և նշել է․ «մենք «գործարքի բացակայությունն ավելի լավ է վատ գործարքից» բանաձևից եկել ենք «ցանկացած գործարք լավ է գործարքի բացակայությունից» բանաձևին»։ Իսկ Դոմինիկ Ռաաբը նշել է, որ Հյուսիսային Իռլանդիայի շուրջ ձեռք բերված պայմանավորածությունը հարցականի տակ է դնում Մեծ Բրիտանիայի ամբողջականությունը։
Այժմ Մեծ Բրիտանայի խորհրդարանի՝ Համայնքների Պալատի կողմից համաձայնագրի հաստատումը կասկածի տակ է։ Թերեզա Մեյին Պահպանողական կուսակցությունից զատ հարկավոր է ևս 10 ձայն Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական Ունիոնիսական կուսակցությունից, բայց սրան նախորդած գործընթացը կասկածի տակ է դնում նույնիսկ պահպանողականների միանշանակ աջակցությունը վարչապետին։ Դրանից կախված է լինելու նաև Թերեզա Մեյի ճակատագիրը՝ այժմ խորհրարանում կարող է մեկնարկել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ինչի համար նամակներ հավաքելու կոչեր հնչեցին այսօր։
Ամփոփելով կարող ենք նշել, որ Թերեզա Մեյը բավական բարդ բանակցությունների ընթացքում փորձեր է լուծումներ գտնել՝ ապահովող ԵՄ կողմից որոշակի երաշխիքներ, սակայն գտնված լուծումները չեն բավարարում իր աջակիցներին և հարցականի տակ են դնում ոչ միայն համաձայնագրի հետագա ճակատագիրը, այլև վարչապետի կարիերան։ Գործընթացի ճակատագիրն այս փուլում հայտնի կդառնա մինչև հաջոր շաբաթվա ավարտը։
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ