ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան խոստացել է Կուրիլներում ամերիկյան ռազմաբազաներ չտեղակայել

Алексей Дружинин / РИА Новости

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ հարավային Կուրիլյան կղզիների մի մասի` Ճապոնիայի վերադարձնելու դեպքում այնտեղ ԱՄՆ ռազմաբազա չի տեղակայվի: Այս մասին գրում է ճապոնական Asahi Shimbun թերթը` վկայակոչելով կառավարության իր աղբյուրներին:

Նշվում է, որ այդ կերպ Աբեն հաստատել է Ճապոնիայի վճռականությունը շարունակել բանակցությունները տարածքային հարցերի և խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև 1956 թվականին ստորագրված համատեղ հռչակագրի հիման վրա: այդ հռչակագրով Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել խաղաղության պայմանագրի կնքումից հետո որպես բարի կամքի արտահայտում Ճապոնիայի փոխանցել Շիկոտան կղզին և մի քանի փոքր կղզիներ: Բացի այդ, Ճապոնիայի վարչապետը ցանկանում է նաև ցույց տալ, որ ԱՄՆ հետ անվտանգության պայմանագիրը չի դիտարկում ամերիկյան ռազմաբազաների տեղակայում Ճապոնիայի ցանկացած մասում` առանց Տոկիոյի համաձայնության:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: