ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,374.82 դրամ ԱՐԾԱԹ - 224.22 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,287.12 դրամ

Նախագահ Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։

«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները: 

Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աէրոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:

«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 8.05 կմ/ժ
3 C°
 
   
12.12.2018
   
13.12.2018
Հարցում

Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրում փոփոխություններ ակնկալո՞ւմ եք: