ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

REUTERS

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների ևս մեկ՝ արդեն չորրորդ քարավանը՝ մոտ 150 մարդ, հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Prensa Grafica պորտալին: 

Աղբյուրը նշում է, որ Կենտրոնական Ամերիկայից, ընդհանուր առմամբ, մեկ ամսում Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահման է հասել ավելի քան 3000 միգրանտ:

Ներկայում Կենտրոնական Ամերիկայի տարբեր երկրներից դեպի ԱՄՆ են ուղևորվում միգրանտների չորս քարավան, երեքն արդեն Մեքսիկայում են: Առաջին քարավանը՝ մոտ 500 միգրանտ, Մեխիկո է հասել հոկտեմբերի 28-ին, երկրորդ քարավանը՝ հոկտեմբերի 31-ին, երրորդը՝ նոյեմբերի 5-ին: Բազմաթիվ միգրանտներ արդեն տևական ժամանակ սպասում են Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանակից Տիհուանա շրջանում՝ սահմանային պարսպի մոտ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ապաստան տրամադրել երկրի սահման անօրինական մուտք գործող միգրանտներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: