ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան չի խուսափի տնտեսական ցնցումներից Brexit-ի պատճառով

Euronews

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև, նախնական՝ փորձագիտական մակարդակով, համաձայնեցվել է ԵՄ-ից դուրս գալու շուրջ կողմերի միջև պայմանագրի տեքստը: Թերեզա Մեյն այս լուրից հետո շտապեց հավաստիացնելու, որ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորներից լավագույնն է: Մինչդեռ բրիտանական կառավարության ոչ բոլոր անդամներն են համամիտ Մեյի այդ մոտեցմանը:  Ավելին, տարաձայնություններն այն մակարդակում են, որ համաձայնագրի մասին լուրից հետո մեկը մյուսին հետևեցին բրիտանական կառավարության որոշ ներկայացուցիչների հրաժարականները. Դոմինիկ Րաաբ՝ Brexiti հարցով նախարար, Շեյլեշ Վարա՝ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարար, Ջո Ջոնսոն՝ Տրանսպորտի նախարար:

Նախարարների դժգոհության, ապա՝ հրաժարականի պատճառը հիմնականում երկու կետն են՝ տնտեսական կախվածության շարունակությունը ԵՄ-ից, և Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հետ կապված հարցի անորոշությունը: Վերջինիս մասով, ըստ համաձայնագրի տեքստի, կողմերը վերջնական լուծում կգտնեն մինչև 2020 թվականը: Այս անորոշությունը, համաձայնագրին դեմ հանդես եկողների մոտեցմամբ, հատուկ վերաբերմունք է ենթադրելու Հյուսիսային Իռլանդիայի համար, ինչը Մեծ Բրիտանիայի միասնականությունն է խաթարում:

Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, ապա Մեյը, փաստացի, վարում է «փափուկ» Brexit-ի քաղաքականություն: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան կշարունակի Եվրամիության մաքսային քաղաքականութան ներքո իրականացնել արտաքին առևտուր, կշարունակի ԵՄ անդամների հավասար վճարել ԵՄ բյուջե, սակայն ԵՄ որոշումների կայացման գործընթացում չի ունենա ազդեցություն:

Թերեզա Մեյի կարծիքով, կոշտ Brexit-ի պարագայում բրիտնական տնտեսությունն անկման կգնա, այդ իսկ պատճառով սա հնարավոր լուծումներից լավագույնն է: Հակադիր կողմի պնդմամբ, գործարքում Մեծ Բրիտանիան պարտվում է և ոչիչնչ չի շահում: Ի դեպ, ֆինանսական շուկաներում ևս մոտեցումն այդպիսինն է. պատահական չէ, որ համաձայնագրի տեքստի նախնական հաստատումից հետո ֆունտ սթերլինգն անկում ապրեց:

Իրականում բրիտանական տնտեսությունը ցնցումների ռիսկի ներքո է Եվրամիությունից դուրս գալու ցանկացած տարբերակի արդյունքում էլ: Կոշտ Brexit-ի պարագայում, տնտեսվարող սուբյեկտների համար կլինի նոր մեխանիզմներին անցման բավական ծանր ու ցավոտ ժամանակաշրջան, ինչն իր ազդեցությունը կունենա տնտեսական կայունության վրա, մինչդեռ ԵՄ-ից դուրս գալու մեղմ տարբերակի պարագայում ֆոնային խնդիրներն են արդեն իսկ վնասում բրիտանական տնտեսությունը:

Նշենք, որ համաձայնագրի պաշտոնական հաստատման վերջնաժամկետը մարտի 29 է: Հավանական տարբերակները երեքն են՝ կա՛մ համաձայնագիրն ընդունվում է այս տեսքով, կա՛մ Թերեզա Մեյի կառավարության նկատմամբ անվստահության վոտում է սահմանվում, ինչը ենթադրում է գործընթացի վերսկսում, կա՛մ Մեծ Բրիտանիայում կրկին ռեֆերենդում է անցկացվում՝ Եվրամիությունից դուրս գալու հարցը կրկին օրակարգում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: