ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բունդեսթագն ընդունել է Գերմանիայի համար ռեկորդային 2019 թվականի բյուջեն

Բունդեսթագը նոյեմբերի 23-ին Գերմանիայի 2019 թվականի պետական բյուջեն ընդունել է 356,4 մլրդ եվրո ծավալով, ինչը գրեթե 13 միլիարդով ավելի է 2018 թվականի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բյուջեի օգտին քվեարկել է 366 պատգամավոր, հիմնականում՝ կառավարող կոալիցիայից: Դեմ են արտահայտվել 284 խորհրդարանականներ:  Ձեռնպահ չի եղել: Կոալիցիան պլանավորում էԷ հաջորդ տարի ավելացնել ծախսերը` նախևառաջ սոցիալական կարիքների, թվային տեխնոլոգիաների զարգացման, ընտանիքների աջակցման, զարգացմանն օժանդակելու, ինչպես նաև պաշտպանության համար:

ԳԴՀ-ի ռազմական բյուջեն 2019 թվականին կաճի մինչև 43,2 մլրդ եվրո՝ ընթացիկ տարվա 38,5 մլրդ եվրոյից (աճը՝ 12 տոկոս): Լրացուցիչ միջոցները նախատեսվում է ուղղորդել նոր ռազմանավերի, ինչպես նաև փոխադրական ուղղաթիռների գնմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: