ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոսովոյի և Սերբիայի միջև սկսված առևտրային պատերազմն` աղետ Բալկանյան տարածաշրջանի համար

Associated Press

Կոսովայի և Սերբիայի միջև նոր սկանդալ է հասունանում: Օրերս Կոսովոյի իշխանությունները 100-տոկոսանոց մաքսատուրք են սահմանել Սերբիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից ներկրվող ապրանքների համար` բացառությամբ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքատեսակների:  

Մաքսատուրքեր սահմանելու պատճառը Դուբայում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայում կրած անհաջողությունն է. Կոսովոյի իշխանությունները Սերբիային են մեղադրում Ինտերպոլին անդամակցությանը խոչընդելու համար: Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի խոսքով` Սերբիան օգտագործում է բոլոր միջոցները` Կոսովոյի մուտքն Ինտերպոլ կանխելու համար: Նշենք, որ Կոսովոյի անդամակցությանը դեմ է քվեարկել 51 պետություն, կողմ` 68, իսկ անդամակացության համար անհրաժեշտ է եղել քվեների երկու երրորդը:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կարծիքով` Կոսովոյի իշխանությունների կողմից 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու հանգամանքը կապված է ոչ միայն Ինտերպոլին անդամակցության ձախողման հետ: Այս քայլով Կոսովոն նպատակ է հետապնդում նաև ճնշում գործադրել սերբ բնակչության վրա: «Նպատակը` Կոսովոյի և Մետոքիայի Սերբական Ինքնավար Երկրամասի սերբերի էթնիկ զտումն է», - ասել է Վուչիչը:

Նրա խոսքով` Կոսովոյի իշխանությունների կողմից այս քայլի հետևանքները բացարձակապես անկանխատեսելի են և կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը: «Պրիշտինայի աղետալի քայլերը կանդրադառնան ոչ միայն սերբ, այլև ալբանացի բնակչության բարեկեցության վրա: Նախևառաջ, Կոսովոն կբախվի ապրանքի գնի ավելացմանը և ապրանքների թվի կրճատմանը: Խնդիրներ կծագեն նաև դեղերի մատակարարման, ինչպես նաև ներդրումային նախագծերի հետ կապված»,- ասել է Վուչիչը` կոչ անելով Կոսովոյին նստել բանակցային սեղանի շուրջ:

Նա նաև արտակարգ հանդիպումներ է նշանակել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպանների համար: Նշենք, որ Մոսկվան, Պեկինն ու ԵՄ-ն արդեն աջակցություն են հայտնել Բելգրադին և կոչ արել կողմերին լուծել ճգնաժամը խաղաղ ճանապարհով:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ողջ ԵՄ-ի անունից հայտարարել է, որ Կոսովոյի կառավարությունը պետք է անհապաղ չեղյալ հայտարարի նոր մաքսատուրքերի սահմանման որոշումը:  Նա նշել է, որ կողմերը պետք է կենտրոնանան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա «առանց որևէ լրացուցիչ պայմանների»:

Ռուսաստանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Պրիշտինայի այս քայլն ապացուցում է, որ «Կոսովոյի պետականությունը կայացած չէ» և բացի այդ, Պրիշինտայում որոշել են առևտրային պատերազմ սկսել՝ քաղաքական և ազգային զտումների ֆոնին։ Մոսկվայից հիշեցրել են, որ Կոսովոյի սերբ բնակչությունը կախված է սերբական մատակարարումներից։

Միաժամանակ նաև Մոսկվան կոչ է արել ԵՄ-ին, որպես միջնորդի, ազդել Կոսովոյի իշխանությունների վրա, քանի որ մաքսային անպատասխանատու քաղաքականությունը, որը վարում է Պրիշտինան, կարող է սրացումների հանգեցնել Բալկաններում։

Նշենք, որ Կոսովոյի և Մետոքիայի Սերբական Ինքնավար Երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսը մատակարարվում է Սերբիայում արտադրված ապրանքներով: Ավելի վաղ սերբական արտադրանքը մատակարարվում էր նաև ալբանացիներով բնակեցված շրջաններին, սակայն վերջին ժամանակներս Պրիշտինայի իշխանությունները փորձում են այն փոխարինել այլ երկրների ապրանքներով: Այդ ամենը լուրջ հարված է հասցնում կոսովարների ֆինանսական վիճակին, իսկ 100-տոկոսանոց նոր մաքսերը չափազանց ծանր վիճակում են դնելու սերբ բնակչությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: