ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

www.bhk.am

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն են ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմքում ընկած ծրագրում արտաքին քաղաքական դրույթներն են.

  • Հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական և արտաքին տնտեսական մարտահրավերների առանձնահատկությունները՝  արդյունավետ ենք համարում ՀՀ-ում ֆինանսական միջնորդությունների բազմազանեցումը, հակտապես ԵԱՏՄ երկրների ֆինանսական կառույցներից դեպի ՀՀ և ապա արտաքին ֆինանսական շուկաներ օրինական և փոխշահավետ սխեմաների միջոցով դրամական նոր և մեծածավալ միջոցների ներգրավումը:
  •  Պետությունը պետք է աջակցող հստակ քաղաքականություն իրականացնի ՀՀ-ից դեպի արտաքին շուկաներ, այդ թվում՝ դեպի արաբական երկրներ պտուղ- բանջարեղենի և մսամթերքի արտահանումներ կազմակերպելու համար:
  •  Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ձեռնամուխ լինել մեծ հայերնադարձության ծրագրի կայացմանը՝ իրականացնելով միջոցառումների համալիր ծրագիր:
  •  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջնական նպատակն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է:Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանաարհով՝ փոխհամաձայնության հիմնա վրա: Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել: Պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելալցնել ՀՀ  և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը:
  •  Մենք կողմ ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ արգացմանը և խորացմանը: Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին:
  • Զուգահեռաբար շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ապահովել Եվրաինտեգրման գործընթացներին:
  • Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող կետում առանձնացված են մի քանի ուղենիշներ:

Արցախյան հիմնախնդիր 

Այս կետում, մասնավորապես, ամրագրված է.

« Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ապահովմամբ, hակամարտության երկու կողմերի` Արցախի և Ադրբեջանի կատարած փոխզիջումների հիման վրա, անվտանգության միջազգային երաշխիքների ամրագրմամբ Արցախի հիմնախնդրի խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է:

Մենք անհրաժեշտ ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ և ուղղակի բանակցություններին զուգընթաց համակողմանիորեն աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարացմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային ինտեգրմանը:

ՙԲարգավաճ Հայաստանի՚ համար ընդունելի է արցախյան հիմնախնդրի այնպիսի կարգավորումը, որի բանակցային գործընթացում ԼՂՀ-ն հանդես կգա որպես լիիրավ կողմ, իսկ Արցախի կարգավիճակի հարցում կբացառվի որևէ լուծում` առանց Արցախի ժողովրդի համաձայնության: Մեր համոզմամբ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի»:

Կուսակցության «Արտաքին քաղաքական այլ ուղենիշներ» բաժնի 3.12 կետով ևս անդրադարձ կա ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին: Ծրագրում մասնավորապես նշված է.

  • Կառուցողական քայլեր իրականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա կնճռոտ հիմնախնդիրները կարող են լուծվել ոչ թե ատելության, այլ հանդուրժողականության մթնոլորտում` ելնելով պատմական փաստերից, արդի իրողություններից, միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից: Եվրոպական ընտանիքին անդամակցության, աշխարհում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության և անմիջական հարևաններ լինելու հանգամանքները ենթադրում են, որ հայ ժողովուրդը կարող է կողք կողքի խաղաղ գոյակցել թուրք և ադրբեջանցի ժողվուրդների հետ:

ՀՀ-Սփյուռք 

Կուսակցությունն իր ծրագրում ամրագրում է « Սփյուռքահայության հետ  հարաբերությունները, մասնավորապես` Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգված զարգացումը և հետագա խորացումը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սփյուռքահայերի օրինական իրավունքների ու շահերի  աշտպանությունը համարել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը»: Կուսակցության որդեգրած քաղաքականության հիմքում դրված է գաղափարը՝  Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքը համահայկական հոգևոր-մշակութային կենտրոն ուեննալն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որը պետք է ստանձնի Մայր հայրենիքի շուրջ հայության միավորման առաջատարի և  զգապահպանության երաշխավորի դերակատարությունը:

  • Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում Հայաստանի առաջատար դերի հրամայականից ելնելով Սփյուռքի կուտակած քաղաքական, մտավոր, նյութական ներուժը, ներդրումային և մասնագիտական հնարավորություններն առավելագույնս ի սպաս դնել Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացման, Հայաստանը համաշխարհային և տարածաշրջանային տնտեսությանն ինտեգրելու համատեղ ծրագրերի իրականացման, համազգային հիմնախնդիրների լուծման, Մայր հայրենիքի շուրջ սփյուռքահայության համախմբման, հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործին: 

ՀՀ-Թուրքիա

  • Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է իրականացվի առանց նախապայմանների առաջադրման: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժումը բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն փոխհարաբերությունների հաստատման շրջանակներում քննարկման առարկա  կարող են դառնալ, մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության և համագործակցության, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման  գործընթացում Թուրքիայի կողմից կշռադատված, կառուցողական, ոչ գաղափարախոսական դիրքորոշում ցուցաբերելու, հայ-թուրքական սահմանի բացման, հաղորդակցության ուղիների, այդ թվում` Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման, Թուրքիայում հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, մեր կարծիքով, չի հակասում Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերին, քանզի անդամակցության պարագայում Թուրքիան կարող է կանխատեսելի և վերահսկելի քայլեր կատարել իրական ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի հետ համագործակցության, շրջափակման վերացման և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության մասնակցության չափն ազգային, պետական իրատեսական շահերով պայմանավորելը: Կուսակցության կարծիքով Հայոց ցեղասպանության դատապարտումը և միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Ուժային կենտրոններ 

Հայ –ռուսական հարաբերություններում կարևորվում է քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարդասիրական ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

ԵՄ հետ հարաբերություններում դիտարկվում է առկա հարաբերությունների խորացումն ու ԵՄ ուժային անվտանգային կառույցի՝ ՆԱՏՕ հետ հարաբերությունների զարգացումը:

ԱՄՆ-ի հետ դիտարկվում է բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հետագա խորացումը և քաղաքական, տնտեսական, ռազմական, անվտանգության, հոգևոր-մշակութային, սոցիալական և այլ բնագավառներում համագործակցության մակարդակի էական բարձրացումը նպատակաուղղել այդ երկրի համակողմանի ներգրավմանը Հայաստանում ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների լուծմանը:

Հարաբերությունների խորացում է դիտարկվում նաև հարևան Իրանի և Վրաստանի հետ, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Արտաքին քաղաքական մյուս ուղենիշները  բաժնում ամրագրված են հետևյալ դրույթները.

  • Հայաստանի անմիջական հարևանների հետ բարիդրացիական հարաբերություների հաստատումը, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության  հաստատմանը նպաստելը, միջազգային և տարածաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացում Հայաստանի ընդգրկումը, Հայաստանը տարածաշրջանային զարգացման կենտրոնի վերածելը:
  • ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, Եվրամիության, ԱՀԿ, ՍԾՏՀ և եվրոպական ու միջազգային այլ կազմակերպություների և կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը:
  • ՀՀ զարգացմանը, անվտանգության ապահովմանը և բարգավաճմանն աջակցող երկրների և միջազգային կառույցների հետ ռազմավարական ծրագրերի իրականացումը:

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: