ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21,648.63 դրամ ԱՐԾԱԹ - 234.82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,921.12 դրամ

Հորդորում ենք Նիկոլ Փաշինյանին իր ուղիղ եթերի ընթացքում չեղարկել նախկինում արված իր կոչը. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Կուսակցության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության ևսահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը:

Հորդորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում, չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 10 կմ/ժ
29 C°
 
22°  35° 
18.07.2019
22°  35° 
19.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: