Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում «Մենք» դաշինքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը:
Զուգահեռաբար, ներկայացնում ենք նաև դաշինքի անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության[1] ծրագրում արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթները։
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագրի «Ազգային և պետական շահի վրա հիմնված, Հայաստանի քաղաքական և տնտեսական ազդեցության ընդլայնմանը նպաստող արտաքին քաղաքականություն» բաժնում նշված է հետևյալը.
- Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցություն: Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական: Նույնատիպ ռազմավարական նպատակ հետապնդող երկրների հետ Հայաստանի սերտ և փոխհարգալից համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:
- Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, փոխշահավետ և իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների զարգացում: Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության, իրավահավասարության, շահերը փոխադարձաբար հարգելու ու բավարարելու սկզբունքների հիման վրա: Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հայ-ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունները մշտապես կառուցված են եղել երկկողմ ձևաչափով, հետևաբար, դրանք պետք է տարանջատել ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում բազմակողմ հարաբերություններից: Ակնհայտ է, որ ԱՊՀ, ինչպես նաև այլ տարածաշրջաններում առացքային երկրների (Կանադա, լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, արաբական աշխարհի երկրներ և այլն) հետ երկկողմ ձևաչափով հարաբերությունները չիրացված մեծ ներուժ ունեն:
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար անարդյունավետ կառույց է: ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր, պետք է վերանայել այդ կառույցի հետ հարաբերությունները և Հայաստանը քայլ առ քայլ ու անցնցում տանել դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն: ԵԱՏՄ անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ն ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար անարդյունավետ միավոր է, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում, մասնավորապես՝ երկրի անվտանգության, զարգացման ու առաջընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու նպատակով փոխշահավետության հիմքով այլ ուժային կենտրոնների, պետությունների և կազմակերպությունների հետ հարաբերություններում: Բացի այդ, ԵԱՏՄ անդամակցության տարիների ընթացքում վատթարացրել են Հայաստանի ցուցանիշները մի շարք բնագավառներում, այդ թվում՝
➢ Հայաստանը հայտնվել է տնտեսական մեկուսացման մեջ՝ էականորեն նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները․ եթե 2014թ․ Հայաստանի ՀՆԱ-ն 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա 2016թ․, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, ընդամենը 10,7 միլիարդ: Նվազել են նաև Հայաստանի արտաքին պահուստները․ եթե 2014թ․ դրանք միջինում կազմում էին 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա այժմ, համաձայն Կենտրոնական բանկի, այդ թիվը պակաս է 1,7 միլիարդից:
Էլ ավելի մեծ անկում է ապրել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը։ 2014-ի համեմատ 2016թ․ ներմուծումը պակասել է 28%-ով: Արտահանումը նույն ժամանակաշրջանում աճել է 16 տոկոսով, որը սակայն ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման։ Եթե արտահանման ծավալներից հանենք «թուրքական հոսքը», ապա կարելի է պնդել, որ այն նույնպես անկում է ապրել: Փոխարենը աճել է Հայաստանի պետական պարտքը․ եթե երկու տարի առաջ պետական պարտքը 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն ավելացել է 26%-ով՝ հասնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլարի: 2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է: 2016 թվականի համեմատ այն աճել է 5 մլն դոլարով կամ 12%-ով:
ԵԱՏՄ անդամակցությունը չավելացրեց նաև անվտանգության բաղադրիչը՝ զրկելով Հայաստանի Հանրապետությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության այլընտրանք ունենալու հնարավորությունից։ ԵԱՏՄ անդամ-պետություններից Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին մատակարարվող զենքի քանակով առաջատարն է՝ Ադրբեջանն իր սպառազինության 80%-ը ձեռք է բերում ՌԴ-ից, երկրորդ տեղում ԵԱՏՄ անդամ Բելառուսն է։
- ՀԱՊԿ հիմնարար պայմանագրերի վերանայում, հասնելով նրան, որ ընդունվեն դրանց լրացուցիչ արձանագրություններ՝ երկկողմ (հայ-ռուսական) կամ բազմակողմ (եթե հնարավոր է) ձևաչափով Հայաստանին սպառնացող վտանգներին արագ ու վաղօրոք հակազդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հայ-ռուսական միացյալ զորամիավորումն ու միացյալ հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է իրենց կենսունակությունն ապացուցեն ու ապահովեն Հայաստանի սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունը կանխելու, ագրեսիայի փորձ կատարող հարևանին խաղաղություն պարտադրելու համար:
- Հայ-ամերիկյան առավել խորը, կայուն և հեռանկարային հարաբերությունների կայացում և ռազմավարական փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հաստատում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է շարունակական բարելավման և ամուր գործընկերային բնույթ կրեն, ի թիվս այլնի՝ ներառելով տնտեսական փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումն ու այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ շարունակական ներդրումը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերապատրաստման լրացուցիչ ձևաչափերի կիրառումը:
Երկկողմ տնտեսական կապերի կայուն ամրապնդման նպատակով առաջնային է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը, ինչը նաև մի շարք գործոններից մեկն է, որը կնպաստի Հայաստանում ամերիկյան բիզնեսի գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: Խիստ կարևոր է նաև անհրաժեշտ հիմքերի ստեղծումը Հազարամյակի մարտահրավերներ գրասենյակի հայաստանյան ծրագրի վերամեկնարկի, ինչպես նաև համագործակցային հավակնոտ նոր ձևաչափերի ստեղծման ու արդյունավետ կիրառման համար: Նորարարությունը ևս հեռանկարային համագործակցության ոլորտներից է, որտեղ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունը պետք է հասցնել նոր, առավել բարձր մակարդակի:
ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտի համագործակցությունը մեր անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչներից է: Պաշտպանական ոլորտում առաջնային է ամուր գործընկերային հարաբերությունների ծավալումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում) հարթություններում: Այս ոլորտի համագործակցության փոխադարձ կարևորության բաղադրիչ է խաղաղապահ ուժերի վերապատրաստումը: Միաժամանակ, միջազգային խնդիրների կարգավորման հարցում դրական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամության տեսանկյունից ևս Հայաստանը կարող է հանդես գալ նախաձեռնություններով:
Հայ-ամերիկյան համագործակցային շրջանակների առավել հստակեցման ու ընդլայնման տեսանկյունից առաջնային է ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ սփյուռքի ներուժի ըստ արժանվույն գնահատումը և փոխգործակցության մեխանիզմների ստեղծումը, այդ թվում՝ ամերիկյան ներդրումային ծրագրերի խթանման միջոցով: Հայ-ամերիկյան փոխլրացնող ու փոխշահավետ գործակցությունը պետք է հասցնել հնարավոր բարձր մակարդակի:
- ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացում և ընդլայնում, ինչը կարևոր է միջազգային, տարածաշրջանային անվտանգության հարցերում Հայաստանի քաղաքական կշռի և անվտանգության մակարդակի բարձրացման, հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու առումներով՝ այդ կառույցին անդամակցությունը որպես հեռահար նպատակ ունենալով։
Իրան-Հայաստան բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունների զարգացում: Իրանը Հայաստանի համար ոչ միայն հուսալի հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր է, այլ նաև ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր:
Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացում և ընդլայնում: Վրաստանն իր աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունները պետք է էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել։
- Խաղաղություն և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ.Տարածաշրջանում բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է առաջնորդվի խնդիրներն ու վեճերը խաղաղ բանակցություններով, իր ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության ու միջազգային իրավունքին համահունչ լուծելու սկզբունքներով: Հարևանների հետ խաղաղության հաստատման գին չի կարող լինել նրանց հարուցած սպառնալիքների ու վտանգների ներքո ազգային իրավունքներից ու ինքնիշխանությունից հրաժարումը: Խաղաղություն պետք է ապահովվի ու պահպանվի նախևառաջ քաղաքական մեթոդներով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում և քաղաքական միջոցներն այլևս սպառված են:
- Հայաստանի կողմից Ադրբեջանին զսպելու բազմամակարդակ քաղաքականության գործարկում. Ադրբեջանի հետևողական ու անշեղ սպառազինումը, նախկինում հակամարտության կարգավորման բոլոր տարբերակների մերժումը, բանակցություններով ու խաղաղ եղանակով հակամարտության լուծումը մերժելը, հայատյացության՝ պետական մակարդակի բարձրացված քարոզչությունը, հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու լոկալ պատերազմի սանձազերծումն 2016թ. ապրիլին և դրա մտադրությունն այժմ ու մոտ ապագայում, հրատապ է դարձնում Հայաստանի կողմից զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը: Այն ենթադրում է առաջնահերթության կարգով.
➢Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որևէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:
➢ ԵԱՀԿ շրջանակներում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ու ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդլայնում, ինչի շուրջ որոշումներ են ընդունվել 2016թ. Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում ամրագրված այլ մեխանիզմների՝ գործնականում կիրառում:
➢ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի, ինչպես նաև՝ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների միջազգային հետաքննության պահանջ, պատերազմի ու մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման համար Ադրբեջանի պատասխանատվության հարցի հարուցում:
- Այլ պետությունների հետ հարաբերությունների զարգացման պոտենցիալի լիարժեք օգտագործում: Արցախյան ու Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը ետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ:
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթակա չէ որևէ նախապայմանի, իսկ հայ-թուրքական լիակատար հաշտեցումը չի կարող արդյունք տալ պատմական իրողությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի հերքման կամ միջազգային ճանաչումն արգելափակելու դեպքում: Երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ շփումներին եւ անկաշկանդ երկխոսությանն ուղղված միջազգային հանրության միջնորդական ջանքերն ու ծրագրերը ենթակա են խրախուսման անկախ Թուրքիայի իշխանությունների նախապայմանային ու կարծր դիրքորոշումից։
Արցախյան հիմնահարցի լուծման` «Մենք» դաշինքի տեսալականը շարադրված է նախընտրական ծրագրի «Ազատ, ժողովրդավար և ինտեգրված Արցախ» բաժնում, որը ներկայացնում ենք ստորև`
- Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է:
- Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքիիրացում: Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի և անբեկանելի:
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Արցախի Հանրապետությունը բավարարում է որևէ ազգ-պետության ներկայացվող միջազգային չափանիշներին և արժանի է միջազգային ճանաչման, և եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որևէ երրորդ պետության ցանկությունը:
- Արցախի խնդրի բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապեսԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում:
- Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Արցախի Հանրապետության իշխանությունները նրա բնակչության կամքի օրինական ներկայացուցիչներն են թե՛ ներքին կյանքը ժողովրդավարության միջազգային չափանիշներով կառավարելիս ու որոշումներ ընդունելիս, թե՛ միջպետական հարաբերություններ հաստատելիս և նրա անվտանգությանն ու ապագային վերաբերող բանակցություններ վարելիս: Արցախի իշխանությունների այդ մանդատը նույնպես չի կարող ենթակա լինել որևէ պետության, առավել ևս Ադրբեջանի քաղաքական կամքին: Որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
Հայաստանի հետ Արցախի սերտ ինտեգրում, ռազմական փոխօգնությանպայմանագրի կնքում: Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական են: Հայաստան-Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստեղծմանը և իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում Արցախի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Խրախուսել, որպեսզի կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) գրասենյակներ հիմնեն Արցախում: Զարգացնել ներքին զբոսաշրջությունը՝ հատկապես սուբսիդավորելով աճող սերնդի այցելությունները դեպի Արցախ։
- Արցախյան հակամարտության հետևանքների վերացում: Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ ու փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով:
- Արցախի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանայինկազմակերպություններին: Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին:
Ձեզ ենք ներկայացնում նաև «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրի` արտաքին քաղաքականության հետ կապված հատվածը`
«Հայաստանի եվրոպական ճանապարհը
Հայաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: Հայ ազգի պոտենցիալը կարող է բացահայտվել միայն եվրոպական քաղաքակրթության արժեքների համատեքստում: Եվրոպական ճանապարհը Հայաստանի բարեկեցության աճն է, նրա եվրոպական չափանիշներին մոտեցնելու, երկրում եվրոպական տիպի սոցիալ-տնտեսական, էկոլոգիական և քաղաքական մոդելի ձևավորման ճանապարհով: Դա նաև հայկական օրենսդրության զարգացումն է ԵԽ-ի և ԵՄ-ի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, դա մեր ազգային անվտանգության հարցն է»:
«Մենք» դաշինքը կազմավորվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ նոյեմբերի 11-ին՝ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդներ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ:
[1]Նշենք, որ ներկայացված չէ «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ծրագրի արտաքին քաղականության բաժինը, քանի որ մեզ չհաջողվեց ծանոթանալ կուսակցության ծրագրին ո´չ էլեկտրոնային, ո´չ տպագիր տարբերակով:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
00:26
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
-
22:40
Սերգեյ Լավրովն ու Ժոզեֆ Բորելը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
-
22:08
Բայդենը կթույլատրի տրանսգենդերներին ծառայել բանակում
-
21:48
Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս
-
19:49
Արա Այվազյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը
-
19:26
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
-
19:13
Այս տարի Սուրբ Սարգսի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
-
18:50
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ. ՊՆ
-
18:38
Եվրոպայի կենտրոնական բանկը կլիմայի փոփոխմանը նվիրված հատուկ կենտրոն կստեղծի
-
18:08
Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
-
17:50
ԵԱՏՄ երկրների վարչապետերը կհանդիպեն Ղազախստանում փետրվարի 5-ին
-
17:27
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկելու են Արցախյան հիմնախնդիրը
-
17:22
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հայկական բեռնատարների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
-
17:11
Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում
-
17:01
ՄԻՊ-ն ուղեցույց է հրապարակել Արցախից տեղահանված մարդկանց համար
-
15:37
Քաղաքացիները կկարողանան փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները. ԿԲ
-
15:33
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
-
15:16
Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները
-
15:03
Արցախի ԱԻՊԾ-ն ու ոստիկանությունը ներառվում են ներքին գործերի նախարարության կազմում
-
14:40
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 4 կմ/ժ