ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն

AP

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն: Այս մասին այսօր Լազարյան ակումբի նիստին իր ելույթում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը: 

Լազարյան ակումբի առաջին նիստի նշանավոր օրը բոլորին ողջունելով՝ նախկին նախագահը հույս է հայտնել, որ այս բանավիճային հարթակը՝ ռուսաստանաբնակ հայ բարերարների ընտանիքի անունով, կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների և արդյունավետ նախագծերի ստեղծման միջավայր, որոնք ուղղված կլինեն հայ-ռուսական հարաբերությունների և բարեկամության ամրապնդմանը:

Քոչարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ակումբի ստեղծման ջանքերի համար և ուրախություն է հայտնել այն առիթով, որ ակումբի անդամներ են դարձել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հայտնի մարդիկ:

Քոչարյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգատարության կարիք ունեն:

Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, ցանկացած բարեկամություն ջանքեր է պահանջում, մեր էներգիայի, ժամանակի ու էմոցիաների կարիքն ունի:

«Բարեկամությունն, իհարկե, նաև իներցիա ունի: Բայց միայն իներցիայով չի կարող զարգանալ: Հիշեք, թե կյանքում մենք բոլորս որքան բարեկամների ենք կորցրել միայն այն պատճառով, որ բավականաչափ  ջանքեր չենք ներդրել, որպեսզի նրանց պահպանենք: Բարեկամությունը դադարում է, երբ բարեկամերի անկեղծության և մտադրությունների վերաբերյալ կասկածներ են հայտնվում, եւ երբ կողմերից մեկը ձգտում է ավելին ստանալ, քան պատրաստ է տալ: Դժվար եւ սխալ է բարեկամություն անել հավերժորեն խնդրողի, պնդերեսի եւ նվնվացողի հետ: Նման հարաբերություններն անխուսափելիորեն վերափոխվում են վասալայինի կամ զայրացնողի: Սա արդարացի է ոչ միայն անձնական, այլեւ միջպետական հարաբերություններում: Հենց այստեղ՝ միջպետական հարաբերություններում մենք պետք է հասկանալի, կանխատեսելի, հուսալի և միմյանց անհրաժեշտ գործընկերներ լինենք: Երկրների միջև բարեկամական հարաբերությունները պարզապես շահերի համընկնում չեն: Սա պետական շահերի և մեր հասարակությունների փոխհարաբերություններում մարդկային գործոնի խորը ներթափանցման սինթեզ է: Ես չեմ կարող նման ուժեղ համադրությամբ և այս գործոնների հաստատմամբ այլ երկրների օրինակ գտնել, ինչպես Ռուսաստանի հետ Հայաստանի: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք և պետք է ամենօրյա ջանքեր ներդնենք դրանց պահպանման և զարգացման համար:

Ես շատ կցանկանայի, որ ակումբն այս գործունեության առանցքային տարրերից մեկը դառնար», - ասել է Քոչարյանը, հավելելով, որ, պատրաստ է հաջորդ հանդիպումներին ավելի մեծ ծավալով մասնակցել:

Իր ելույթի ավարտին Քոչարյանը Զատուլինին նվիրեց իր գրքի առաջին օրինակներից մեկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: