ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական խումբ է ուղարկում Հայաստան արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանի Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքից:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ և ճեպազրույցներ կունենան:

«Չեմ կարող չընդգծել, թե երկրի համար ինչ կարևորություն ունի ժողովրդի վստահությունը վայելող ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Որպես դիտորդներ՝ մեր նպատակն է հասկանալ, թե արդյոք ընտրություններն իրականացվում են Հայաստանի ժողովրդավարական հանձնառություններին համապատասխան»,- ասել է Օսուսկին:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:

1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: