ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց նախապայմանների

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր այս մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։
Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի  հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- ասել է նա։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ  կազմում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց հարաբերությունները կպահի դաշինքի հետ։

«Մենք հարաբերություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, դա կապված է խաղաղապահական առաքելության հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ համագործակցությունը։ Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով Ազգային ժողովի ընտրություններից հետո արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ հարցին, նա նշել է. «Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ», հայտնում է Panorama.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: