ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փլուզված ոչինչ չկա. Պուտինը` Հայաստանի հետ հարաբերությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Մոսկվան ընտրություններից հետո վերականգնելու Երևանի հետ հարաբերությունները։

ՌԴ նախագահը չի կարծում, որ հարաբերությունները պետք է վերականգնել, Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է և ՀԱՊԿ անդամ։

Այդ պատճառով, Պուտինի խոսքով, պետք է զարգացնել տարիներով կառուցված  հարաբերությունները։

«Իսկ ի՞նչ է նշանակում վերականգնել։ Փլուզված ոչինչ չկա, որը վերականգնել կպահանջի։ Հայաստանի հետ մենք հարթ հարաբերություններ ունենք, նա տարածաշրջանում և աշխարհում մեր ռազմավարական գործընկերն է՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկիր։ Հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի ամենամոտ դաշնակիցն է։ Այդպես է եղել պատմականորեն, այդպես է հիմա և հույս ունեմ՝ այդպես էլ կլինի»,- ասել է Պուտինը, հայտնում է Panorama.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: