ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործադուլ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքում են

Photolure

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ: Նրանք դիմում-բողոք են պատրաստել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով: Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց բաց նամակը փոխանցեցին Կառավարության նամակների և դիմումների բաժնի պետին՝ պահանջելով, որ վարչապետին ասեն, որ երկուշաբթի ցանականում են հանդիպել նրա հետ՝ դիմումի պատասխանը ստանալու ակնկալիքով:

Աշխատակիցները նշեցին, որ պատրաստ են անգամ տոնական օրերին ակցիաներ, նստացույց իրականացնել, քանի որ ժամանակ չունեն. հունվարի 1-ից օպտիմալացում է իրականացվելու: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել:

«Մեզ միայն երեկ գրություն է ուղարկվել, որ նախարարությունը մի մասով միանում է Կրթության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Աշխատակիցները պնդում են, որ ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել:

«Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել. ինչպե՞ս կարելի է փակել նման կարևոր կառույցը», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, գրում է Tert.am-ը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: