ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը ևս կես տարով երակարաձգեց ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցները

GlobalMeatNews

Եվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական  պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2019թ․ հունվարի 31-ին։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։

Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ «մինսկյան համաձայնագրերի իրականացման գործընթացում որևէ առաջընթաց չկա»։

Պատժամիջոցների երկարաձգման քաղաքական որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ի գագաթաժողովում՝ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Այն հիմնված է եղել «մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին» ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարճ զեկույցի վրա։ Այս զեկույցների առանձնահատկությունն այն է, որ որպես համաձայնագրերի կատարման պատասխանատու դիտարկվում է միայն Ռուսաստանը, իսկ Կիևի կողմից իր պարտականությունների սաբոտաժը ԵՄ-ն անտեսում է։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: