ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Լաս Վեգասի արքան». Ինչպես Քըրք Քըրքորյանը վերածեց Լաս Վեգասը հեքիաթների քաղաքի

CHRIS WEEKS/FILMMAGIC

«Լաս Վեգաս երբ ասում ենք, պետք է ասենք նաև Քըրք Քըրքորյանի մասին, ով Վեգասի գլխավոր հիմնադիրներից մեկն է», - կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանի խոսքով, Քըրքորյանի ներդրումը զվարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մեջ այստեղ հիշում են բոլորը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը: 

Ծայրաստիճան աղքատ, կարիքավոր ընտանիքում մեծացած Քըրքը կարողացավ ոչ միայն իր օգնության շնորհիվ փոխել հազարավոր մարդկանց կյանքն այլև թողնել իրենից հետո մնայուն ժառանգություն՝ քաղաք, որն այսօր Երկիր մոլորակի ամենավառ կետն է: Քըրք Քըրքորյանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր դեռևս տասնամյակներ առաջ գիտակցեցին՝ Լաս Վեգասի ապագան ոչ թե խաղատների այլ՝ զվարճանքների մայրաքաղաքի վերածվելն է:

«Քըրք Քըրքորյանը և Սթիվ Ուինն այն երկու անձինք էին, որ Լաս Վեգասի խաղատների մոտեցումը լիարժեք փոխել են, միայն խաղատների կենտրոնից դարձրել են զվարժանքների կենտրոն», - Էնդի Արմենյանի խոսքով այսօր Լաս Վեգաս, քաղաք, որը կարող է անմիջապես 150,000 մարդու հյուրանոցային համարներ տրամադրել, ժամանում են ընտանիքներով. այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխանող հանգիստ: Առաջին կարգի աստղերի համերգներ, Cirque du Soleil մարմնամարզիկների կրկեսի անկրկնելի ներկայացումներ, Նեվադայի անապատում ստեղծված գոլֆի 50-ից ավելի լիարժեք դաշտ: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Լաս Վեգաս ժամանող խաղամոլները բավարարվում էին արագ սննդի կետերով:

«Այսօր այդ մոտեցումը փոխվել է: Ամերիկայի ամենանշանավոր խոհարարները մասնաճյուղ ունեն Լաս Վեգասում», - պատմում է Արմենյանը:

Լաս Վեգասում են աշխարհի լավագույն 25 հյուրանոցների մեծ մասը. այստեղ է հանրահայտ շատրվաններով և Պետրոսյան սրճարանով Բելաջիոն, իրական ոսկիով օծված պատուհաններ ունեցող Միրաժը և սեփական բոուլինգի սրահ ունեցող Փալմս խաղատան հյուրանոցային համարները: Եվ այդ ամենի հեղինակներից մեկը Քըրք Քըրքորյանն է, ով, մյուս խոշոր գործարարների հետ միասին Լաս Վեգասից դուրս հանեց հանցավոր կապիտալը՝ վերջ դնելով խաղատներում փողերի լվացումը և վերածելով քաղաքը հեքիաթի: Գործ, որի համար էլ Քըրքորյանին այստեղ կոչեցին «Լաս Վեգասի արքա»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: