ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանություն իրականացնելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում Թուրքիան 8-րդն է

ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»: 

Ինչպես հայտնում է Akunq.net-ը` հետազոտությունը կատարվել է 30 երկրներում, որտեղ եկող տարում հազարից ավել մարդ սպանելու հավանականություն կա։ Ցեղասպանություն իրագործելու բարձր հավանականություն ունեցող երկրների ցանկում առաջին տեղում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը` մոտ 30,9% ռիսկայնությամբ, իսկ Թուրքիան, 2018-19թթ․ տվյալների համաձայն,  Աֆղանստանից, Եգիպտոսից, Հարավային Սուդանից, Պակիստանից, Յեմենից, Անգոլայից հետո 11,2% ռիսկայնությամբ 8-րդն է։ Սիրիան 15-րդ տեղում է։

«Վաղ ահազանգ» նախագծի մասին

Նախագիծը սկսվել է իրականացվել 2011 թ․ ԱՄՆ-ի Հոլոքոստի հիշատակի թանգարանում գտնվող Սայմոն-Սկյոտ ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի (Simon-Skjodt Center for the Prevention of Genocide) ու Դարտմուտի քոլեջի Դիկի միջազգային փոխըմբռնման կենտրոնի (Dickey Center for International Understanding) հետ համատեղ։

Նախագծի շրջանակներում ամենազարգացած մեթոդներով ու հսկայական տվյալների մշակմամբ գնահատվում է աշխարհի բոլոր երկրներում կոլեկտիվ վայրենություններ անելու ռիսկայնությունը։ Բացի այդ` տվյալներ են հավաքվում խնդրո առարկա երկրներում վերջին շրջանում եղած հեղաշրջման փորձերի, մենիշխանության մակարդակի, քաղաքացիական իրավունքների, քաղաքական սպանությունների ու էթնիկ բևեռացման վերաբերյալ։ Նախագծի հեղինակներն ասում են, որ բազմաթիվ ահազանգող նշաններ են ստանում, ու եթե դրանց դեմ ռազմավարություն մշակվի, հնարավոր կլինի բազմաթիվ կյանքեր փրկել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: