ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր հաջողությունների հիմնական երաշխավորը, առաջին հերթին, մեր հերոսական բանակն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Արցախի Հանրապետության թանկագի՛ն քաղաքացիներ,
Ահա և մենք պատրաստվում ենք հրաժեշտ տալ հին տարուն և դիմավորել նոր՝ 2019 թվականը: 
Այս պահին բոլորս, բնականաբար, համակված ենք հուզախառն զգացումներով, լի՝ նոր ու բարի սպասելիքներով: 
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեզ տեղափոխում են մեր մանկության աշխարհը, որտեղ գերիշխում էին սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու լավատեսությունը, հույսն ու հավատը, որ անպայման տեղի կունենա իսկական հրաշք և կիրականանան նվիրական երազանքներն ու ցանկությունները:
Հոգու խորքում մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները, ընկերները լինեն առողջ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի աշխարհում, կայուն ու դինամիկ կերպով զարգանա հայրենի երկիրը: 
Դրա հետ մեկտեղ, կազմում ենք ծրագրեր, որոնք պիտի կյանքի կոչենք նոր տարում՝ էլ ավելի ամրապնդելով մեր պետականությունը, պաշտպանունակությունը և անվտանգությունը, զարգացնելով տնտեսությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը: 
Մենք համատեղ ուժերով կիրականացնենք բոլոր նախատեսված ծրագրերը, միասին ու համախմբված կլուծենք համազգային խնդիրները և կտոնենք նոր հաղթանակներ՝ միշտ կուռ պահելով Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը:
Մեր հաջողությունների հիմնական երաշխավորը, առաջին հերթին, մեր հերոսական բանակն է, հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած հայ զինվորը: 
Ինչպես միշտ, գալիք տարում ևս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու բանակաշինության ոլորտը, և արվելու է հնարավորը Պաշտպանության բանակի մարտունակության աստիճանը բարձր պահելու, այդ և մյուս բոլոր բնագավառներում հայկական երկու հանրապետությունների համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: 
Այս տոնական օրը ուզում եմ նախ և առաջ շնորհավորել զինված ուժերի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի և անփորձանք ծառայություն: 
Ուզում եմ շնորհավորել մեր վետերաններին, հիշել նրանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չեն: Թող Աստված լուսավորի մեր նահատակների հոգիները: 
Շնորհավորում եմ ձեզ, սիրելի արցախցիներ, ողջ հայ ժողովրդին, մայր Հայաստանի և սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին: 
Թող 2019 թվականը մեր հայրենիքի համար լինի խաղաղության, հաղթանակների, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի: 
Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: