ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է. քուրդ պատգամավոր

Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Այս մասին ինչպես հայտնում է Akunq.net-ը` հղում կատարելով vesti.am-ին, թուրքական մեջլիսում իր ելույթի ժամանակ ասել է քուրդ պատգամավոր Ֆարհադ Անջոն: 

«Ձեզանից ոմանք մեզ մարդասպաններ են անվանում: Բայց ով է սպանում քաղաքացիներին և ով է մարդասպանը: Ես քուրդ եմ, պատմությունն իմ հաղթանակն է: Որպես քուրդ ապրում եմ իմ Քուրդիստան հողում: Սա դուք անվանում եք ձեր հողը: Սա ձեր հողը չէ, ոչ էլ Էրդողանի կուսակցության հողը: Հողը ձեր բոլորիցդ մեծ է, այն պատկանում է իրական մարդկանց: Այստեղ եղել են հույները և հայերը: Մենք քրդերս դեռ այստեղ ենք, ոչ մի տանկ և զինվորական չի կարող մեզ հեռացնել այստեղից: Դուք կարող եք ոչնչացնել մեզ: Նետեք ձեր ռումբերը, սպանեք մեր երեխաներին: Սպանեք քաղաքացիներին, բայց դուք չեք կարող ոչնչացնել մեզ: Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը:

Մենք քրդերս մշտապես քուրդ կլինենք, նախքան դուք թուրք կդառնաք ու նաև նրանից հետո, երբ թուրքերը կգնան այստեղից:

Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Պատմությունն իմ վկան է: Ի՞նչ կարող եք դուք ասել: Սպանեք ինձ, ես կասեմ ճշմարտությունը:

Ես մահվան դեմքն եմ և համարձակորեն մարտնչում եմ իմ ազատության համար, ինչպես միլիոնավոր այլ քրդեր:

Ես մարդ եմ, որն ապրում է այս հողում հազարավոր տարի, դուք եկաք և գրավեցիք այն:

Ես կռվեցի իմ ժողովրդի ազատության համար, ինչպես նաև մյուս ազգերի ազատության համար», – ասել է քուրդ պատգամավորը:

Նշենք, որ պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի թուրք պատգամավորներն սպառնում էին նույնիսկ սպանել Ֆարհադ Անջոյին կամ էլ վերջինիս բանտ ուղարկել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: