ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ այցելած կոնգրեսականը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ որոշել է 2020թ. ԱՄՆ նախագահ առաջադրվել, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով CNN-ին։ Պաշտոնական հայտարարությունն այս հաշվով նա խոստացել է անել գալիք շաբաթ։

«Ես քիչ պատճառներ չունեմ այս որոշումն ընդունելու համար։ Կան շատ խնդիրներ, որոնց բախվում են ամերիկացիները, որոնք ինձ անհանգստացնում են և որոնց լուծմանն ուզում եմ օգնել»,- ասել է նա։ Նման խնդիրների շարքում նա թվարկել է բուժօգնության հասանելիությունը, իրավապահ համակարգի բարեփոխումը և եղանակի փոփոխությունը։ Կենտրոնական հարց նա համարել է «պատերազմի ու խաղաղության» խնդիրը։

37-ամյա Թուլսի Գաբարդը հայտնի է Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ։ Թուլսի Գաբարդը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, ինչպես նաև եղել է 2017թ. Հայաստան ու Արցախ այցելած կոնգրեսականների պատվիրակության կազմումհայտնում է News.am։

Գաբարդը զինծառայություն է անցել՝ որպես կամավորական ծառայելով Ազգային գվարդիայում։ 2004-2006թթ. ծառայել է Իրաքում, ավելի ուշ եղել է ռազմական ոստիկանության բրիգադում դասակի ու հատուկջոկատայինների բրիգադի հրամանատար։ Գաբարդը ԱՄՆ Ազգային գվարդիայի մայոր է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: