ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,922.35 դրամ ԱՐԾԱԹ - 228.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,986.46 դրամ

Վրաստանում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին, ինչպես հաղորդում է panorama.am-ը, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում սգո օր է հայտարարված։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 7 կմ/ժ
20 C°
 
12°  21° 
21.05.2019
13°  21° 
22.05.2019
Հարցում

Պատրաստվո՞ւմ եք մեկնել Արցախ` Coinfa-ին: