ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացման հարցը

Политринг

Եվրասիական տնտեսական միության վարչապետները փետրվարի 1-ին կքննարկեն միությունում գազի փոխադրման գնագոյացումը։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի քննարկման արդյունքները ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով նրանից, որ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, մեզ անհրաժեշտ է մշակել փոխզիջումային մոտեցում։ Այս հարցը փետրվարի 1-ին կքննարկվի վարչապետների մակարդակով»,- ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում այս խնդիրը լուծելու երեք տարբեր մոտեցումներ գոյություն ունեն.

«Մասնավորապես, մոտեցումներից մեկը կայանում է նրանում, որ փոխադրման գինը պետք է բոլոր երկրների համար ընդհանուր լինի: Այն չպետք է գերազանցի ՌԴ-ում կիրառվող սակագները: Երկրորդ մոտեցումը կայանում է նրանում, որ մենք գազի փոխադրման գնագոյացման մեթոդը դուրս բերենք վերազգային մակարդակ»:

Երրրորդ մոտեցումն, ըստ ԵՏՀ կոլեգայի նախագահի, կայանում է նրանում, որ ազգային կառավարություններն ունեն արտոնություն իրենց երկրների ներսում որոշելու գազի փոխադրման գինը, իսկ երկրների միջև փոխադրումը որոշվում է միջազգային պայմանագրերով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: