ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան գազի տարանցման մասին «Գազպրոմ էքսպորտ»-ի և Վրաստանի միջև բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից

РИА Новости / Иван Руднев

Վրացական կողմը և «Գազպրոմ էքսպորտ»-ը բանակցություններ են վարում Հայաստան ռուսական գազի տարանցման մասին նոր համաձայնության մասին, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան։

Նախարարը հիշեցրել է, որ նախկին պայմանագրի գործողության երկամյա ժամկետը լրացել էր 2018թ. դեկտեմբերի 31-ին։

«Վարվում է բանակցությունների գործընթաց, և մինչև դրա ավարտը գործում են նախկին համաձայնության պայմանները։ Կարծում ենք, որ երկու շաբաթ հետո բանակցությունները կավարտվեն, և մենք կհայտնենք այն ամենը, ինչը գաղտնի չի լինի»,ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտարարել է Կոբուլիան ։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ երկիրը կշարունակի կատարել իր տարանցման գործառույթը՝ Հայաստան տեղափոխելով Ռուսաստանի բնական գազը։

Մինչև 2017թ. հունվարը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն ստանում է տարանցված գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջև վերջին պայմանագրի համաձայն՝ 2017թ. Հայաստան գազի տարանցման համար վճարումները կատարվում էին խառը սխեմայով՝ մասամբ փողով և մասամբ՝ գազով, իսկ 2018-ին՝ միայն դրամական միջոցներով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: