Վենեսուելայի ԱԳ նախարարն ընդդիմադիր ուժերին կոչ է արել բանակցային սեղանի շուրջ նստել կառավարության հետ
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան երկրի ընդդիմադիր ուժերին կոչ է արել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Այս մասին նա ասել է RT հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում:
«Եթե ընդդիմությունը պատրաստ լինի բառացիորեն կես ժամ հետո մեզ հետ բանակցային սեղանի շուրջ նստել, մենք կհամաձայնենք: Իրականում, մենք երբեք բանակցային սեղանից չենք հեռացել, այդ ընդդիմությունն է, որ մեկ նստում է, մեկ հեռանում, հետո վերադառնում: Ես շատ կցանկանայի, որ նրանք գային բանակցությունների, իրենց ղեկավարներից թույլտվություն խնդրեին այստեղ՝ ԱՄՆ-ում և մեզ հետ միասին լուծում գտնեին, որը կհամապատասխաներ Վենեսուելայի սահմանադրությանը: Սա մեծ հնարավորություն է միասին հավաքվելու, Սահմանադրության դրույթների վրա հիմնվելով՝ համատեղ ապագայի քաղաքական ճանապարհ կառուցելու», - նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում Վենեսուելայի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց երկու օր առաջ, իրեն երկրի նախագահի պաշտոնակատար էր հռչակել: Պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ է որակել և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտնել:
Գուայդոյին նախագահի պաշտոնակատարի պաշտոնում բացառությամբ Մեքսիկայի ճանաչել են Լիմայի խմբի երկրները, Ամերիկյան պետությունների կազմակեևպությունը, Ավստրալիան, Ալբանիան, Վրաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն: Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ Նիդերլանդները հունվարի 26-ին հայտարարել էին, որ Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչում, եթե Մադուրոն 8 օրվա ընթացքում չհայտարարի ընտրությունների անցկացման մասին:
Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին: Չինաստանը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները եւ դեմ է արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ճգնաժամը լուծելու համար երկխոսության կոչ է արել:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 0,51 կմ/ժ