ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի ԱԳ նախարարն ընդդիմադիր ուժերին կոչ է արել բանակցային սեղանի շուրջ նստել կառավարության հետ

Reuters

Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան երկրի ընդդիմադիր ուժերին կոչ է արել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Այս մասին նա ասել է RT հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում: 

«Եթե ընդդիմությունը պատրաստ լինի բառացիորեն կես ժամ հետո մեզ հետ  բանակցային սեղանի շուրջ նստել, մենք կհամաձայնենք: Իրականում, մենք երբեք բանակցային սեղանից չենք հեռացել, այդ ընդդիմությունն է, որ մեկ նստում է, մեկ հեռանում, հետո վերադառնում: Ես շատ կցանկանայի, որ նրանք գային բանակցությունների, իրենց  ղեկավարներից թույլտվություն խնդրեին այստեղ՝ ԱՄՆ-ում և մեզ հետ միասին լուծում գտնեին, որը կհամապատասխաներ Վենեսուելայի սահմանադրությանը: Սա մեծ հնարավորություն է միասին հավաքվելու,  Սահմանադրության դրույթների վրա հիմնվելով՝ համատեղ ապագայի քաղաքական ճանապարհ կառուցելու», - նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ում նշանակումը խորհրդարանի խոսնակի պաշտոնում Վենեսուելայի Գերագույն դատարանը չեղյալ  հայտարարեց երկու օր առաջ, իրեն երկրի նախագահի պաշտոնակատար էր հռչակել: Պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ  է որակել և Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտնել:

Գուայդոյին նախագահի պաշտոնակատարի պաշտոնում բացառությամբ Մեքսիկայի ճանաչել են Լիմայի խմբի երկրները, Ամերիկյան պետությունների կազմակեևպությունը, Ավստրալիան, Ալբանիան, Վրաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն: Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ Նիդերլանդները հունվարի 26-ին հայտարարել էին, որ Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչում, եթե Մադուրոն 8 օրվա ընթացքում չհայտարարի ընտրությունների անցկացման մասին:

Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը եւ Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին: Չինաստանը կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները եւ դեմ է արտահայտվել արտաքին միջամտությանը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ճգնաժամը լուծելու համար երկխոսության կոչ է արել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: