ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելան կանգնած է քաղաքացիական պատերազմի առաջ

The Independent

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոյի` ինքն իրեն ժամանակավոր նախագահ հռչակելուց հետո երկրում սկսել է երկիշխանություն տիրել: Կողմերից ոչ մեկ չի պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից.  Գուայդոն մտադիր է մինչև վերջ պայքարելով հասնել վերջնական հաղթանակի, իսկ  Վենեսուելայի ներկայիս  նախագահ Նիկոլաս Մադուրոն, իր հերթին, մտադիր է շարունակել պաշտոնավարել մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2025 թվականը:   Կողմերը իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու փոխարեն քաղաքական ճգնաժամն ավելի են խորացնում:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ դեռևս պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կընդունեն վենեսուելական զինված ուժերը: Եթե նրանք որոշեն անցնել ընդդիմության կողմը, ապա երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն հարկադրված կլինի հրաժարական ներկայացնել: Իսկ եթե զինվորականներն ի վերջո աջակցություն հայտնեն Մադուրոյին, ապա, այս դեպքում, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունն ի դեմս Գուայդոյի կհայտնվի ճաղերի հետևում` երկրում հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով: Հատկանշականն այն է, որ եթե ավելի վաղ Զինված ուժերի ղեկավարները վճռականորեն էին տրամադրված իշխանության զավթումը թույլ չտալու, այժմ նրանցից ոմանք  գաղտնի բանակցություններ են վարում Գուայդոի հետ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Այս հանգամանքը պայթունավտանգ է նրանով, որ արդյունքում Զինված ուժերը կարող են բաժանվել երկու հակադիր խմբերի, իսկ միասնականության բացակայության պարագայում քաղաքացիական պատերազմի և արտաքին ուժերի միջամտության հավանակությունն ավելի է բարձրանում:

Հարկ է նշել, որ առավել վտանգավոր է այն հանգամանքը, որ Վենեսուելան ներկայում հայտնվել է աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման թատերաբեմում: Նավթով հարուստ Վենեսուելան չափազանց կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար: Չնայած նրան, որ Վենեսուելան շարունակում է ԱՄՆ-ին բավականին մեծ քանակությամբ նավթ մատակարարել, դրա հետ մեկտեղ Ուգո Չավեսի, այնուհետև Մադուրոյի օրոք Վենեսուելան Լատինական Ամերիկայում դարձել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: ՌԴ-ն տարիներ ի վեր զգալի ներդրումներ է կատարել Վենեսուելայում, իսկ փոխարենը նավթային բաժնետոմսեր է ստացել` ձգտելով ընդլայնել աշխարհում նավթի խոշորագույն պաշարների վրա ունեցած վերահսկողությունը:  Անցյալ տարվա դեկտեմբերին էլ Վենեսուելայի և Ռուսաստանի միջև կնքվել է նավթային ոլորտում զգալի ներդրումներ կատարելու վերաբերյալ համաձայնագիր, որը ՌԴ-ին հնարավորություն է տալիս էլ ավելի մեծացնել իր ազդեցությունը Վենեսուելայի տնտեսության վրա, ինչը, բնականաբար, ձեռնտու չի Միացյալ Նահանգների համար:

Վերջինս տարիներ շարունակ փորձել է Վենեսուելային դուրս բերել Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության տակից: Եվ ստեղծված իրավիճակն այդ հարցում բավականին լավ առիթ կարող է հանդիսանալ Դոնալդ Թրամփի համար: Իշխանափոխության դեպքում նոր իշխանությունները կարող են չեղյալ համարել ՌԴ-ի հետ կնքված պայմանագրերը, ինչի արդյունքում էլ Ռուսաստանը կարող է կորցնել ներդրումների զգալի մասը, ինչպես նաև ձեռք բերված ազդեցությունը Վենեսուելայում:  Այդ է պատճառը, որ Ռուսաստանն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնում Մադուրոյին, իսկ ԱՄՆ-ն` Գուայդոյին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: