ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 123,45 դրամ ԱՐԾԱԹ - 238,83 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 747,47 դրամ

Հուսով ենք, կգա այն օրը, երբ Ղարաբաղյան խնդիրը լուծված կլինի. Պատրիարք Կիրիլ

patriarchia.ru

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը կարծիք է հայտնել Ղարաբաղյան համակարտության կարգավորման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսական Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը, փոխանցում է News.am-ը:

Սրբազանը նաև հիշատակել է իր զրուցակցի և Վեհափառ Հայրապետի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, որն արդեն 30 տարի շարունակ ընթանում է Ռուս Ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ և նպատակ ունի նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Թեև այսօր ոչ մի լուրջ տեղաշարժ չկա, կարևոր է, որ պատերազմ չկա, - ասել է Սրբազանը: Մենք գերիների վերադարձի մասին պայմանագրի ենք հասել, ինչպես նաև համաձայնագիր  է կնքվել, որ կրոնական հուշարձանները և կառույցներն ավերող ոչ մի գործողություն չի ձեռնարկվելու՝ ոչ քրիստոնեական, ոչ մուսուլմանական: Այս ամենը չի կարող դրական կերպով չազդել Ղարաբաղի խնդրի հետ կապված թեմայի քննարկմանը: Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական գործիչներից, մենք վաղուց կլուծեինք այդ խնդիրը:

Ուստի մենք մեր պարտքն ենք համարում բարերար կերպով ազդել, այդ թվում քաղաքական գործիչների վրա՝ նրանց խրախուսելով խնդրի խաղաղ կարգավորմանը: Մեծ հույս ունենք, որ կգա այն օրը, երբ այս խնդիրը կլուծվի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Տեղատարափ
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 9 կմ/ժ
7 C°
 
  12° 
11.04.2020
  13° 
12.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: