«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը». Փաշինյան
Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Նախկինում վարած քաղաքական ուղեգծի հետ որևէ ընդհանրություն գտնելը կատարյալ մոլորություն է»,– ասել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հեռախոսազրույցին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումներին։
«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ այն, ինչ ասել եմ հրապարակային, բացառված է, որ լինի տեղեկատվություն, և այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի։ Բոլտոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ղարաբաղ կամ Արցախ անունը չի շոշափվել։ Իսկ Ալիևի հետ հանդիպումները բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություն»,– ասել է նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` Մինսկի խմբի եռանախագահող երկրները չեն առաջարկել արդյոք վերսկսել Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները։
Փաշինյանը նշել է, որ այդ հարցը գտնվում է արտգործնախարարների քննարկման օրակարգում։
«Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը»,–շեշտեց նա։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 2,57 կմ/ժ