Իրանի հետ առևտրի եվրոպական մեխանիզմն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի

Եվրոպական երկրներն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո այն պահպանելու հարցում զուտ հայտարարություններից անցել են գործնական քայլերի: Հունվարի 31-ին Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (2015 թվականին միջուկային գործարքը ստորագրած եվրոպական կողմերը) պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմ (INSTEX՝ «Առևտրային փոխանակումների աջակցության գործիք») հիմնելու մասին:
Մեխանիզմը կգործի հետևյալ կերպ. Իրանը նավթ և այլ ապրանքներ կմատակարարի Եվրոպա, սակայն գումարները չեն ուղարկվի իրանական բանկերին, այլ կտրամադրվեն եվրոպական ընկերություններին, որոնք Իրանին արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ են մատակարարում: Նշենք, որ այդ ապրանքները պատժամիջոցների տակ չեն:
Նախատեսում է, որ այս մեխանիզմը կսկսի գործել մի քանի ամսից: Այն պետք է հավանության արժանանա ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, սակայն, ինչպես հետևում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից, եվրոպական երկրներն այս հարցում որոշակի տարաձայնություններ ունեն: Բացի ԵՄ-ից, նախատեսվում է համանման մի մեխանիզմ ստեղծել նաև Իրանում` եվրոպական ընկերությունների հետ առևտրում հաշվարկների համար:
Սակայն պետք է նկատել, որ INSTEX-ը իրականում եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս շրջանցել ոչ թե ամերիկյան պատժամիջոցները, այլ SWIFT համակարգից Իրանին անջատելու դժվարությունները: Արդյունքում, մեծ ընկերությունները, որոնք արդեն հեռացել են Իրանից, դժվար հետաքրքրվեն INSTEX-ի հնարավորություններով: Այն ավելի շատ գրավիչ է միջին և փոքր ընկերությունների համար, որոնք չեն վախենում ամերիկյան շուկան կորցնելուց:
Այնուամենայնիվ, ստեղծված մեխանիզմը կարևոր նշանակություն ունի երկու կողմի համար էլ: Այն ԵՄ կողմից հստակ ազդակ է Իրանին առ այն, որ իրենք մտադիր են պահպանել միջուկային գործարքը և շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: Իսկ Իրանի իշխանություններն այս պահին նման ազդակի կարիք ունեն. երկրում տնտեսական դրությունը գնալով վատանում է` մեծացնելով հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական դժգոհությունները:
Միևնույն ժամանակ այս մեխանիզմի փորձարկումը ԵՄ-ին, որն այս պահին ի վիճակի չէ ԱՄՆ հետ լուրջ առճակատման գնալ, հնարավորություն կտա հասկանալու` ինչ քայլեր կարելի է ձեռնակրել ԱՄՆ-ից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Այսպիսով, INSTEX-ի հիմնումը եվրոպական երկրների և Իրանի համար ավելի շատ քաղաքական, քան տնտեսական նշանակություն ունի: Կողմերը դեռևս չունեն ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու արդյունավետ մեխանիզմներ: Իսկ այդպիսին չգտնելու դեպքում, ինչպես բազմիցս հայտարարել են Իսլամական Հանրապետության իշխանությունները, Թեհրանը ևս դուրս կգա միջուկային գործարքից:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանը բողոք է ներկայացրել Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պաշտոնական Թեհրանը Միացյալ Նահանգներին մեղադրել է տնտեսական ահաբեկչության , ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարի...
- Միջուկային գործարքը դեռ գործուն է. Ռոհանի Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է կառավարության փետրվարի 19-ի նիստում:
- Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով է ուրան հարստացնում, քան մինչև միջուկային գործարք կնքելը. Ռոուհանի Իրանը 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո աստիճանաբար կրճատում է գործարքով իր պարտավորությունները:
- Զարիֆը քննադատել է միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների դիրքորոշումը «Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն և քաղաքական...
- Միջուկային ծրագրի շուրջ վեճերի կարգավորման միջազգային մեխանիզմ է ստեղծվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան գործարկում են վեճերի կարգավորման մեխանիզմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ...
-
22:49
Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
-
22:42
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
-
22:30
Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել
-
22:27
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
-
22:19
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
-
20:24
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
-
20:10
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
-
18:44
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 7 կմ/ժ