ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Սիրիայի վերաբերյալ խոստման կատարում

capital.ua

Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը: Այս մասին TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո և պատրաստ ենք այն չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,-ասել է Էրդողանը:

Նա կրկին հիշեցրել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի մասնատմանը և հանդես է գալիս  նրա տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության օգտին:

Էրդողանի խոսքերով՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից: «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցառումներն այդ գոտում անվտանգությունն ապահովելու համար», - հավելել է Թուրքիայի նախագահը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: