ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Իռլանդիայում Մեյը հանդես կգա սահմանային հարցի լուծմանը նվիրված ճառով

ria.ru

Փետրվարի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա Brexit-ին նվիրված ճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վարչապետը վաղը կայցելի Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդես կգա ճառով, որում կհավաստի տարածաշրջանում լիարժեք սահման հաստատելուց խուսափելու կառավարության մտադրությունը»,-լրագրողներին ասել է Մեյի ներկայացուցիչը: 
Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին վարչապետը մի շարք բանակցություններ է պլանավորել եվրոպական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: 
Պատասխանելով հարցերին՝ վարչապետի ներկայացուցիչը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Մեյը Brexit-ի հետ կապված դժվարություններին ֆոնին դիտարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
Բրիտանացի խորհրդարանականներն անցած շաբաթ իրենց դիրքորոշումը հայտնեցին Brexit-ի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ` Մեյին տալով ԵՄ-ի հետ բանակցությունների հերթական փուլի հստակ ծրագիր: Պատգամավորները հաստատեցին, որ դեմ են ԵՄ-ի հետ համաձայնագրին ներկայիս տեսքով, հանդես են գալիս առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու դեմ, ցանկանում են Հյուսիսային Իռլանդիային վերաբերող պայմանների փոփոխություն, բայց ընդ որում պատրաստ չեն ստանձնել Brexit-ի պայմանների մշակման պատասխանատվությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: