ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 555,42 դրամ ԱՐԾԱԹ - 244,2 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 256,92 դրամ

Հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման նոր սպասումներ կան. արդյունքը չպետք է ուշանա

Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա ուղեկցվեց երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կտրուկ խորացման ակնկալիքների մեծ ալիքով:

Առանձնահատուկ ընդգծելով, որ երկրու երկրների միջև ձևավորված տնտեսական խողովակներն իրենց արդյունավետությունը ցուցադրել են տարիներ ի վեր՝ առանձնացնենք վերջին այցի շրջանակներում  եղած հանդիպումներից ու արված հայտարարություններից բխող հստակ սպասելիքները:

KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ վարչապետի հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ բանկը շարունակում է հետաքրքրված լինել ՀՀ տնտեսությամբ, մասնավորապես դրա մի քանի ուղղություններով, ինչպիսիք են ջրային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, ենթակառուցվածքների ոլորտը: Պետք է նշել, որ սրանք ուղղություններ են, որոնցում տարիներ ի վեր բանկն ունեցել է իր ակտիվ մասնակցությունը:  Ենթադրվում է, որ պետք է սպասել այս և այլ ուղղություններով բանկի նոր ծրագրերին:

Ուշագրավ հանդիպում տեղի ունեցավ Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ, ով նշել է ապրիլին Հայաստան մեծ տնտեսական պատվիրակության նախատեսվող այցի մասին: Բարձրաստիճան պաշտոնյայի կարևոր շեշտադրումներից էր Հայաստանի կողմից և՛ Եվրամիության, և՛ ԵԱՏՄ հետ տարվող արդյունավետ քաղաքականությունը, որի պաշտոնական ամրագումը տեղի ունեցավ 2017թ.-ի աշնանը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսքով: Փաստացի Միխաել Հերմսն ընդգծեց մեր երկրի՝ արդեն երկու տարվա վաղեմության որդեգրած քաղաքականության արդյունավետությունը՝ ի հեճուկս համաձայանգրի կնքման օրերին առկա թերահավատ տրամադրություններին:

Վարչապետի ունեցած բոլոր հանդիպումներում էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, կար տնտեսական շեշտադրում և սա սպասումների բավական մեծ ալիք է առաջացնում: Ընդ որում, պետք է նշել, որ Գերմանիայի տարբեր պաշտոնյաների ու գերատեսչությունների կողմից տնտեսական համագործակցության զարգացման մեծ պատրաստակամություն նկատվեց, ինչը ներկայիս Կառավարության պատասխանատվության բեռն է՛լ ավելի է մեծացնում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 8 կմ/ժ
5 C°
 
-2°   
19.02.2019
-4°   
20.02.2019
Հարցում

ՀՀ իշխանությունները ճի՞շտ են վարվել` թույլատրելով ադրբեջանցի լրագրողի մուտքը Հայաստան: