ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց

Pars Today

Վրաստանի կառավարությունը պատրաստել է օրինագիծ այն տղամարդկանց պետական ծառայության ընդունելու արգելքի մասին, որոնք պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չեն անցել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Օրինագծին կից գրության մեջ ասված է, որ սույն նախաձեռնությունը նպատակամիտված է «զորակոչի և զորահավաքի կատարելագործմանը»:

Իր կողմից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը լրագրողներին հայտարարել է, որ այդ օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակությունը:

«Դա շատ վատ գաղափար է, քանի որ Վրաստանում այդ պատճառով կաճի գործազրկությունը: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, բայց մեծ վնաս կհասցվի պետական ինստիտուտներին»,- ասել է Շաշկինը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: