ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օլիմպիական խաղերը տեղի կունենան Բաքվում. գեղարվեստական մարմնամարզություն

Մոսկվայում անցկացվեց  գեղարվեստական մարմնամարզության «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարը: Հայաստանը ներկայացրին տարիքային երկու խմբի հինգ մարզուհիներ: Ավագների բազմամարտի պայքարում Յուլիա Վոդոպյանովան գրավեց վեցերորդ տեղը: Նրա թիմակից Յասմինա Աղագուլյանը ութերորդն էր գնդակով վարժությունում, իսկ Սիլվա Սարգսյանը բավարարվեց  ավելի համեստ արդյունքով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ մասնակցեցին արտագնա մրցումների, կարողացան լիովին դրսևորել իրենց ունակությունները, թեև առաջատարների շարք չմտան:

Մրցումների ընթացքին հետևող երևանցի մրցավար Գայանե Ներսիսյանն ասաց ,որ մրցաշարին մասնակցեցին 36 երկրների պատվիրակներ: Նրանց հետ պայքարը բավականին հարստացրեց մեր մարզուհիների  մրցափորձը և դա երևաց անզեն աչքով:

Ընթացիկ մրցաշրջանը կարևոր է հատկապես նրանով, որ կվիճարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրեր: Դրանք բաժին կհասնեն Բաքվում կայանալիք Եվրոպայի / հունիսին / և աշխարհի / սեպտեմբերին / առաջնությունների հաջողակներին: Նրանց շարքում, հասկանալի պատճառներով, հավանաբար մերոնք չեն լինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: