ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 615,67 դրամ ԱՐԾԱԹ - 228,93 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 310,84 դրամ

ԵԱՀԿ-ն դրական է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը

ԵԱՀԿ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական դերակատարությանը և ակնկալում է առաջընթաց տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարվող բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կառույցի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում իր ելույթում: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել է Գրեմինգերը:

Նա ընդգծել է տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր միջնորդական առաքելություններում ԵԱՀԿ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 27%
Քամի՝ 8 կմ/ժ
32 C°
 
22°  34° 
25.06.2019
22°  35° 
26.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: