ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել

Վենեսուելայի Զինված ուժերին հրամայել են Կոլումբիայի հետ սահմանին զորքեր տեղակայել: Այս մասին հաղորդում  է Life-ը` հղում կատարելով երկրի հրամանատարության հայտարարությանը: 

«Կատարելով գլխավոր հրամանատար Մադուրոյի հրամանը մեր հրամանատար Ռեմիխո Սեբալոսը Զինված ուժերին հրամայել է զորքերը տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին՝ սահմանը փակելու միջոցով պաշտպանելով ժողովրդի անվտանգությունը և խաղաղությունը», - ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմությունը հայտարարել է Վենեսուելա մարդասիրական օգնության մատակարարման մեկնարկի մասին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրականապես հրաժարվում է այն ընդունել` դա ռազմական միջամտության պատրվակ համարելով: Այդ իսկ պատճառով Մադուրոն մտադիր է խոչընդոտել օգնության մուտքը երկիր և այդ նպատակով արդեն փակել է Բրազիլիայի հետ ցամաքային և Փոքր Անտիլյան կղզիների հետ ծովային սահմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: