Այսօր առաջնահերթ խնդիր է պահպանել արցախյան կարգավորման հարցում մեր կողմից դրված նշաձողը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպմանն ընդառաջ Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում:
Նախ հանդիպումից առաջ բանակցային հիմնական կետերի ու սկզբունքների վերաբերյալ հստակություն մտցնող հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հասկանում ենք՝ առաջին մասն ուղղված էր Հայաստանին՝ ցույց տալով, որ միջնորդները դեմ են այս փուլում Արցախի ներգրավվմանը, իսկ երկրորդ մասով կոչն առավելապես ուղղված էր Ադրբեջանի դեմ: Այսպիսով հերթական անգամ փորձ արվեց հավասարության նշան դնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և ուժի սպառնալիք կիրառելու քաղաքականության և հայկական կողմի պահանջների միջև, ինչը որևէ կերպ ընդունելի չէ:
Համանախագահները վերահաստատեցին նաև, որ կողմերը շարունակելու են բանակցությունները նախկինում արդեն հայտարարված կոնկրետ կետերի շուրջ: Հատկանշական է, որ այստեղ դուրս մնացին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունները, ինչը նշանակում է, որ 2016-ից հետո բանակցային սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն անտեսվում են և վերադարձ է արվում մինչև ապրիլյան պատերազմը գոյություն ունեցող վիճակին:
Սա անուղղակիորեն նշանակում է, որ միջազգային հանրությունը պարզապես աչք փակեց 2016-ի ադրբեջանական ագրեսիայի ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու փաստի վրա: Ադրբեջանի կողմից սա կարող է ընկալվել որպես կանաչ լույս՝ ցանկացած հարմար պահի վերադառնալու զենքի ուժով խնդիրը լուծելու իր կողմից մշտապես բարձրաձայնվող տարբերակին: Եվ եթե այս համատեքստում դիտարկենք Ադրբեջանի կողմից բոլորովին վերջերս սկսած լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասին տեղեկացված չէին համանախագահները, և որոնք հսկայական ծավալների զինտեխնիկա բերեցին առաջնագիծ, կարող ենք փաստել, որ այսօր Ադրբեջանն ամբողջ ծավալով կիրառում է պատերազմի սպառնալիքի ներքո Հայաստանից բանակցային սեղանի շուրջ զիջումներ կորզելու քաղաքականությունը: Այստեղ չափազանց կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, որից էլ կբխի հետագա դիրքավորումը բանակցային գործընթացում:
Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես տվեց հիմնական այս հարցերի պատասխանները: Մենք մեր դիրքորոշումը չենք փոխում: Այո, Արցախի մասնակցությունը մեզ համար քմահաճույք չէ, այլ հիմնական նպաստող գործոնը, որ ընթացող բանակցությունները տան այդքան սպասված արդյունքը: Այս դիրքորոշումը վերահաստատեց նաև ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ընթացքում: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև համանախագահների կողմից հայտարարված բանակցային հիմնական սկզբունքների ու կետերի խնդրին: Վարչապետի դիրքորոշումն է՝ կետերի շուրջ տարընթերցումներ չպիտի լինեն: Իհարկե, հարց է, թե կոնկրետ ո՞ր կետերի տարընթերցման մասին է խոսքը, թեև տեսականորեն առնվազն չի բացառվում, որ այս փուլում մեր կողմից խնդիր է դրված ժամանակ շահել և այս հայտարարությունները կարելի է ընկալել հենց այդ լույսի ներքո: Այնուամենայնիվ, թե ուր են տանում այս զարգացումները՝ դժվար է ասել:
Հեղափոխությունից և նոր իշխանությունների ձևավորումից հետո պաշտոնական Երևանը որոշակիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այսօր առաջնահերթ խնդիր է պահպանել մեր կողմից դրված նշաձողը: Ցանկացած հետքայլ ավելի ու ավելի կուժեղացնի Բաքվի դիրքերը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ