ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադուրոն հորդորել է աղոթել Վենեսուելայում էներգամատակարարման վերականգնման համար

© РИА Новости / Сергей Гунеев

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: 

«Խնդրում եմ աղոթել Վենեսուելայի համար: Խնդրում ես Աստծուն, և էլեկտրականությունը վերադառնում է»,- ասել է պետության ղեկավարը:

Մադուրոն նաև վենեսուելացիներին խնդրել է տնտեսել էլեկտրաէներգիան, քանի դեռ երկրում շարունակվում են վերականգնողական աշխատանքները խոշոր վթարից հետո:

Մարտի 7-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վենեսուելայի խոշորագույն «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում:

Դրան հետևած բլեքաութի պատճառով, որն արդեն ամենաընդգրկունն են համարել լատինամերիկյան հանրապետության ողջ պատմության ընթացքում, հոսանքազրկվել է 23 նահանգներից առնվազն 20-ը: Վթարը ծանր հարված է հասցրել տրանսպորտային համակարգի և կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ էլեկտրականության և ջրի մատակարարման ծառայությունների աշխատանքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: